Ազդագիր

Դիզայնի օր մասնագիտական միջոցառումը Երևանում

Դիզայնի օր մասնագիտական միջոցառումը Երևանում

Հուլիսի 11-ին, ժամը 12:00-18:00 Երևանում տեղի կունենա Դիզայնի օր բաց մասնագիտական միջոցառումը, որը մեկ հարթակում կհամախմբի դիզայներների, արվեստագետների, կրթության ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների և ստեղծարար ոլորտի մասնագետների։ 

Միջոցառումը նախաձեռնել է Ռուս հայկական (Սլավոնական) համալսարանի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագիրը, որը իրականացվում է համալսարանի և Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» բուհի Դիզայնի դպրոցի համագործակցությամբ։ Իրադարձությունը տեղի կունենա Ibis Yerevan-ում։ 

Միջոցառումը կմեկնարկի պաշտոնական բացման արարողությամբ։ Բացման խոսքով հանդես կգան «Կոմունիկացիոն դիզայն» ծրագրի ղեկավար Իգոր Գուրովիչը և ՌՀՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Կարեն Մարգարյանը։ 

Օրվա առաջին հատվածում կանցկացվի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի ուսանողական աշխատանքների բաց դիտարկումը։ Ներկայացվելու են հայաստանյան թանգարանների ռեբրենդինգի նախագծերը, որոնք արվել են Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում, ինչպես նաև ուսումնական գործընթացի շրջանակում իրականացված այլ աշխատանքներ։

Ծրագրի երկրորդ հատվածում տեղի կունենան երկու պանելային քննարկումներ։ Առաջինը՝ «Դպրոցի, կրթության և նոր դիզայներական միջավայրի մասին» թեմայով, կհամախմբի կրթական ծրագրի դասախոսներին։ Երկրորդ քննարկումը՝ «Ժամանակակից դիզայն և տեսողական մշակույթ» թեմայով, կանդրադառնա ոլորտի արդի միտումներին և զարգացման հեռանկարներին՝ Կարեն Գևորգյանի (formascope agency), Հովհաննես Մարգարյանի (Doping Creative Agency, «485» ՍՊԸ), Էդիկ Պողոսյանի (TUMO) և ոլորտի այլ հայտնի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման շրջանակում անհատական ելույթներով հանդես կգան նաև գրաֆիկ դիզայներ, արվեստագետ, ԹՈՒՄՈ ակադեմիայի փորձագետ-դասընթացավար Էդիկ Պողոսյանը, որը կներկայացնի «Թատերական պաստառներ — Հայաստան» միջազգային բիենալեն (TPAM), ինչպես նաև formascope agency-ի համահիմնադիր և արտ-տնօրեն Կարեն Գևորգյանը։

Դիզայնի օր միջոցառումը նպատակ ունի խթանել մասնագիտական երկխոսությունը, ներկայացնել դիզայնի կրթության նոր մոտեցումները և ստեղծել համագործակցության հարթակ Հայաստանի ստեղծարար համայնքի համար։

Ամբողջական օրակարգը՝ կից

Միջոցառման ծրագիր

11:00–12:00
Մասնակիցների գրանցում և սուրճի հյուրասիրություն 

12:00–12:30
Պաշտոնական բացում

Ողջույնի խոսքեր՝

  • Իգոր Գուրովիչ — Հայաստանում «Կոմունիկացիոն դիզայն» ծրագրի ղեկավար
  • Կարեն Մարգարյան — ՌՀՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն 

12:30–14:30
Ուսանողական աշխատանքների բաց ցուցադրություն

  • Հայաստանի թանգարանների ռեբրենդինգ
  • «Կոմունիկացիոն դիզայն» ծրագրի ուսանողների այլ նախագծեր

14:30–15:00
Ֆուրշետ և ինստալացիայի դիտարկում 

15:00–15:30
Պանելային քննարկում №1

«Դպրոցի, կրթության և նոր դիզայներական միջավայրի մասին»

Մասնակիցներ՝

  • Իգոր Գուրովիչ
  • Գարեգին Մարտիրոսյան
  • Ստաս Ժիցկի
  • Մարիա Պանինա
  • Սաշա Կորշենյուկ

15:30–16:00
Էդիկ Պողոսյան

գրաֆիկ դիզայներ, արվեստագետ, ԹՈՒՄՈ ակադեմիայի փորձագետ-դասընթացավար 

Թեմա՝
«Թատերական պաստառներ — Հայաստան» միջազգային բիենալեի (TPAM) մասին 

16:00–16:30
Կարեն Գևորգյան

formascope agency-ի համահիմնադիր և արտ-տնօրեն

Թեմա՝
«Մրցանակներից այն կողմ․ ստեղծարար փառատոնների իրական ազդեցությունը»

16:30–17:30
Պանելային քննարկում №2

«Ժամանակակից դիզայն և վիզուալ մշակույթ»

Մասնակիցներ՝

  • Կարեն Գևորգյան (formascope agency)
  • Հովհաննես Մարգարյան (Doping Creative Agency, «485» ՍՊԸ)
  • Էդիկ Պողոսյան (TUMO)

17:30–18:30
Միջոցառման ավարտ և նեթվորքինգ