Ազդագիր Արցախ

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

05.11.2020

Նոյեմբերի 5-ին, ժամը 20:00-ին, «Նվիրում Արցախին» ծրագրի շրջանակում Կինոյի տանը կկայանա Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից հանված Ջիվան Ավետիսյանի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:

Հիշեցնենք, որ «Նվիրում Արցախին» հատուկ ծրագրով «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին:

Ֆիլմի հերոսը՝  գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան), 2016-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումներն արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները…

No Comments

Leave a Reply