ՄշակութաԳիծ Զավեն Բեկյան

Ձայն բարբառո․․․ լռությունից

03.09.2025

        Ալեքսանդր Մակեդոնացին հեռվից հանդիմանեց իր ուսուցչին՝ Արիստոտելին, թե ինչու՞ ես աստվածային գիտելիքները, որ ընտրյալների համար են, լցնում ում առաջ ասես։ 

        Ավետարանը գրեթե  նույն բանն է ասում ՝ մարգարիտներդ խոզերի առաջ մի՛ լցրու։

       Գուտենբերգին էլ  չխնայեցին՝ այն բանի համար, որ տպագրության գյուտն անելով Սրբազան Գրյանքը դարձրեց «լայն սպառման առարկա»։

        «Նռան գույն» ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա եմ եղել, «Նաիրի» կինոթատրոնում։ Մի քսան մարդ լիներ թե չլիներ, որից կեսը պաղպաղակի ու քաղցրավենիքի համն էր ըմբոշխնում… Ես սարսափով մտածում էի (ճիշտ է՝ ի՛նքս էլ ֆիլմի հանդեպ…տարակուսանքով լցված…)- բա որ Փարաջանովը ներկա՞ լիներ սրան…

         Պրոմեթևսը Զևսից գողացավ կրակը մարդկանց համար, որի համար պատժվեց ու դատապարտվեց … «ցինակտցահարության»…

        Զարմանալի էր, որ Մովսեսը Սինայի լեռից իջնելիս և Աստծո պատվիրանների քարատախտակները բերելիս չսայթաքեց ու…ժայռերից ցած չընկավ…

       Հիսուսն Ինքը առակներով էր խոսում, ուրիշ հնար չկար շրջապատողներին ԲԱՆ հասկացնելու…

       Բանաստեղծը սկզբում իր համար է գրում, բայց հենց որ գրածը ուզում է հրատարակել, պիտի ինչ-որ մի պատժի սպասի, համենայն դեպս մեղքի մի զգացումից  ցանկանա… գետինը մտնել… Բայց բանաստեղծները չեն պատժվում, որովհետև գենետիկական ծագմամբ նրանք այն սերնդից են, որ Երկրի վրա տարածվեց՝ աստվածաշնչային վկայությամբ՝  հրեշտակների և մարդու դուստրերի կենակցությունից։ Թեև սա նույնպես ողբերգություն է – այդպիսով բանաստեղծներն ուրեմն մուտանտ են՝ կենտավրոս, հրեշտակների ու մահկանացուների խառնակության հետևանք… 

        Զավեն Բեկյան