Եվրասիական-նորվեգական «Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակում՝ հունիսի 9-12-ը Երևանում կանցկացվի «Ես էլ եմ եկել» ներառական արվեստի փառատոն: Բացման համերգը կլինի հունիսի 9-ին, ժամը 18:00-ին, «Փոքր Թատրոն»-ում (Հասցեն՝ Աբովյան 11), ուր մասնակիցները կներկայանան իրենց պատրաստած համարներով:
Հունիսի 10-ին և 11-ին, (ժամը՝ 10:00-15:00) «Թատերական լաբորատորիայի» շրջանակում մասնակիցները կընտրեն աշխատանքային խմբերից ﬔկը՝ թատերական արվեստ, հայկական պար, երգչախումբ, գործիքային երաժշտmթյուն, թատերական զգեստի պատրաստում, թատերական ռեկվիզիտի պատրաստում, լանդշաֆտային դիզայն, խոհանոց։
«Սոցիալական սրճարան «Մայրի»-ում» ծրագրի շրջանակում հուլիսի 10-ին, ժամը 18․00-21.00-ին, մասնակիցները կհամտեսեն «Մայրիի» սննդային արտադրամասում պատրաստված ուտեստները, կծանոթանան «Մայրիի» սաների ուժերով ձևավորված բացօթյա սրճարանին:
Հուլիսի 11-ին, ժամը՝ 20.00-ինն, «Փոքր Թատրոն»-ում տեղի կունենա ավարտական ներկայացում։ Փառատոնի շրջանակում նախատեսվում է նաև ճամփորդություն։ Մանրամաները՝ պաշտոնական կայքում։
No Comments