ՕրԸնթաց Ազդագիր

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019

28.08.2019

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը 2019թ.-ի սեպտեմբերի 7– դեկտեմբերի 15–ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ Նախագահի և տիկին Նունե Սարգսյանի  հովանու ներքո և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ներկայացնում է Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019 և սիրով հրավիրում է բոլոր արվեստագետներին, հյուրերին ու այցելուներին մասնակցելու այս լայնածավալ նախագծին։

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի  Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա  սեպտեմբերի 7-ին, «ՀայԱրտ» մշակութային            կենտրոնում:

2019թ.-ի սեպտեմբերի 7–ից նոյեմբերի 7–ն ժամանակահատվածը նվիրված է այս եզակի մրցույթի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից Երևանում հավաքված և գեղարվեստական տպագրության որոլտում ստեղծագործող արվեստագետների ցուցահանդեսին: Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019–ի մրցույթային ցուցահանդեսում ներկայացված են 50 երկրից 216 արվեստագետի 325 աշխատանք:

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից.

-Մրցութային ցուցադրություն.        07.09. –  07.11.2019

Հավելյալ ցուցահանդեսները          14.09. – 15.12.2019

 Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019–ի միջազգային ժյուրին բաղկացած է 5 մասնագետից, որոնք Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդող երկու օրվա ընթացքում կընտրեն հաղթող աշխատանքները և արվեստագետներին։

Միջազգային ժյուրիի նախագահն է դոկտոր պրոֆ. Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահ՝ Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա), ինչպես նաև  միջազգային ժյուրիի անդամներն են՝ Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան):

Սեպտեմբերի 10-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019–ի Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության կապակցությամբ ժյուրին կշնորհի «Գլխավոր մրցանակ» (մեդալ),  Առաջին մրցանակ (մեդալ), Երկրորդ մրցանակ (մեդալ) և Երրորդ մրցանակ (մեդալ), Հատուկ մրցանակներ՝ «Համահայկական հիմնադրամ»-ի, «Ռուսական գիտամշակութային կենտրոն»-ի կողմից, ինչպես նաև Պատվոգրեր՝ առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող ուշագրավ գործերի համար

Բոլոր արվեստագետներին, հյուրերին ու այցելուներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի մրցույթային ցուցադրությունում ներկայացված աշխատանքներին մինչև 2019թ. նոյեմբերի 7-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կայանալիք Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի մրցույթի Փակման հանդիսավոր արարողությունը:

Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի երկրորդ մասը սևեռված է ժամանակակից լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության վրա. Գեղարվեստական տպագրության ոլորտի ձեռքբերումները ներկայացնող հինգ անհատական ցուցահանդեսները՝ Լեհ արվեստագետ, Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017–ի Առաջին մրցանակակիր Տոմաշ Վինյարսկու (սեպտեմբերի 14-ից), հայ արվեստագետ Սամվել Համբարձումյանի (սեպտեմբերի 18-ից), չին արվեստագետ, Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017–ի Երկրորդ մրցանակակիր Մինյե Ժանգի (հոկտեմբերի 5-ից), գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի (հոկտեմբերի 25-ից), էստոնացի արվեստագետների մեկ խմբային ցուցահանդեսը (հոկտեմբերի 3-ից) և ֆրանսիացի արվեստագետ Բրիս Ամմար-Խոջայի (նոյեմբերի 1-ից), հայ հանդիսատեսին և արտերկրից ժամանած հյուրերին, այցելուներին կօգնեն պատկերացում կազմել լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության ոլորտում զարգացման ներկայիս միտումների վերաբերյալ:

No Comments

Leave a Reply