Կրեատիվ ardi.am Ազդագիր

Գրական նախագիծ․ «Բորխեսը ակտուալ է» 

12.07.2025

Համացանցում մեկնարկել է «Բորխեսը ակտուալ է» նախագիծը, որի նպատակն է արգենտինացի նշանավոր գրող Խորխե Լուիս Բորխեսի բանաստեղծությունների երկլեզու ժողովածուն (իսպաներեն-հայերեն) ընթերցողին հասցնելը։

Ժողովածուն լույս է ընծայելու «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը՝ Հասմիկ Ամիրաղյանի և Սամվել Թավադյանի թարգմանությամբ։

«Ժողովածուում տեղ են գտնելու բանաստեղծություններ՝ Բորխեսի գրեթե բոլոր բանաստեղծական գրքերից։ Երկլեզու տարբերակը կծառայի նաև կրթական նպատակին՝ զուգահեռաբար հասանելի բնագրի և թարգմանության միջոցով նպաստելով լեզուների համեմատական ուսումնասիրությանը և յուրացմանը»,- ընդգծում են նախագծի հեղինակները։

Գիրքը կրելու է բորխեսյան ստեղծագործություններից մեկի վերնագիրը՝ «Ներկայի կարոտը»։

 Նախագծին միանալ և արդյունքներին հետևել կարող եք այս հղումով։

Ardi.am