ardi.am Ազդագիր

Համազգային թատրոնը, «Առականին» և համավարակը

08.04.2020

Առցանց նախագծերը համալրվել են ևս մեկով: ԿԳՄՍ նախարությունը և Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը ներկայացնում են «Առականի» նախագիծը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, վաստակավոր դերասանուհի Նարինե Գրիգորյանը վաղուց էր մտածել այս մասին, առակներն ընտրել էին, ձևաչափը՝ դեռ ոչ: Համավարակը, սակայն, թելադրեց և՛ ձևը, և՛ օր առաջ նախագիծը սկսելու անհրաժեշտությունը: Դերասանները,  միմյանցից սահմանված հեռավարությունը պահպանելով, պատմում են առակներ ու սպասում  հանդիսատեսի մեկնաբանություններին: Լավագույն մեկնաբանության հեղինակը կստանա Համազգային թատրոնի առաջիկա ներկայացման տոմս:

Նարինե Գրիգորյանը

Նարինե Գրիգորյանը հույս  է հայտնում, որ առաջիկան չի ուշանա: Ուշագրավ մի տեղեկություն ևս. մարտ ամսին հետաձգված ներակայացումների նախապես վաճառված տոմսերից միայն մեկն է վերադարձվել: Թատերասերները ներկայացումները կդիտեն արտակարգ դրության ավարտից հետո:
Ardi.am

No Comments

Leave a Reply