Փետրվարի 4-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը` Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Կհնչի Ջոակինո Անտոնիո Ռոսինիի Stabat Mater ստեղծագործությունը։ Մենակատարներն են՝ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր), Զոհրաբ Զոհրաբյանը (բաս):
Stabat Mater-ը հոգևոր քրիստոնեական երգ է (լատիներեն): Պատմում է խաչված Որդու խաչի առջև սգացող Աստվածամոր մասին: Անվանումը առաջացել է հիմնի առաջին տողից՝ «Stabat Mater dolorosa», ինչը նշանակում է՝ «Կանգնած էր սգավոր մայրը»։ Վատառողջ լինելու պատճառով՝ Ռոսինին գրել է պարտիտուրայի միայն մի մասը։ Մնացած 6 մասերը ավարտել է նրա ընկեր Ջովանի Թադոլինին։ Ամբողջական ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել 1842 թվականի հունվարի 7-ին Փարիզի Իտալական թատրոնի դահլիճում՝ իտալացի օպերային երգիչների կատարմամբ։ Ականատեսները պատմում են, որ Փարիզը մեծ փառքով էր ընդունել ստեղծագործությունը, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարություններով բացականչում էր՝ Ռոսինի՜, Ռոսինի՜։
No Comments