1․ Հասարակ գոյականի արժեք ստացած բուհ, հէկ, ջէկ, զագս և նման այլ տառային հապավումները գրվում են փոքրատառերով:
2․ Հայկինո, Հայպետհրատ, Ռոսնեֆտ, Հայոսկի և հատուկ անուն հանդիսացող նման այլ հատվածական հապավումներում միայն առաջին բաղադրիչն է գրվում մեծատառ։
3․ Օտար տառանուններով անվանումներում մեծատառ է գրվում միայն յուրաքանչյուր տառանվան առաջին տառը. ԱյԲիԷմ, ԲիԲիՍի, ԷյԲիՍի, ԷյՍիԲիԷյ, ՍիԷնԷն և այլն:
4․ Տառ առ տառ արտասանվող հապավումները սեռական հոլովում -ի վերջավորություն չեն ստանում, օրինակ՝ ԱՄՆ նախագահ, ԱՊՀ երկրներ, իսկ պարզ բառի պես արտասանվող հապավումները ստանում են, օրինակ՝ ՄԱԿ-ի կանոնակարգ։
5. Անձանց չի կարելի անվանել տառային հապավումներով։ Օրինակ՝ կոպիտ սխալ է մարդու իրավունքների պաշտպանին կոչել ՄԻՊ, առավել ևս հոլովական վերջավորությունները կցել գծիկով՝ «ՄԻՊ-ի ելույթը», «ՄԻՊ-ից իմացանք» և այլն։
Նշան Աբասյան
No Comments