ԳիտաՆյութ

Հանրագիտարան․ Բնության երևույթները և հրաշալիքները

14.06.2022

«Մարի» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել բնության երևույթների ու հրաշալիքների մասին պատմող այս հանրամատչելի գիրք-հանրագիտարանը: Այն կազմված է երեք տարբեր բաժիններից, որոնցում կա հարուստ տեղեկություն տիեզերքի, մոլորակների, աշխարհի խոշորագույն աստղադիտարանների մասին, մատչելի պարզաբանված են բնության արտասովոր երևույթներն ու գաղտնիքները, ինչպես նաև ներկայացված են բնության հրաշագեղ ու առեղծվածային վայրերը, կան հետաքրքիր տեղեկություններ Հայաստանի բնաշխարհի մասին: Ի դեպ, գրքի էջերին կցված են բնության երևույթների մասին պատմող դիտարժան տեսանյութեր: Դրանք կարելի է դիտել բջջային հատուկ Live Portrait հավելվածի օգնությամբ:

Գիրքը կարող եք ձեռք բերել գրախանութներից և «Մարի» հրատարակչության ֆեյսբուքյան էջից։

****

Հատված գրքից

No Comments

Leave a Reply