ՄշակութաԳիծ ՀՀ Լեզվի կոմիտե

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

26.03.2020

(8-րդ թողարկում)

Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր և բանավոր խոսքում:

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ հորդորելով գործածել դրանք և լավ օրինակ ծառայել այլոց:

  1. ամնիստիա — համաներում
  2. բիզնեսմեն — գործարար
  3. բորդ – խորհուրդ (կառավարման, հոգաբարձուների, տնօրենների)
  4. դիագնոզ — 1. ախտորոշում, 2. (փխբ.) եզրահանգում
  5. դոմինանտ — գերիշխող, իշխող, տիրապետող
  6. ենոտ — ջրարջ
  7. էկզեմպլյար — նմուշ
  8. էֆեկտիվ — արդյունավետ
  9. իլյուզիա — պատրանք
  10. կոմֆորտ – 1. հարմարավետություն, 2. հարմարավետ
  11. կոնսուլտացիա — խորհրդատվություն
  12. կոնֆլիկտ — հակամարտություն, բախում, ընդհարում
  13. կոնֆրոնտացիա — առճակատում
  14. միֆ — առասպել
  15. մոնիթորինգ / մոնիտորինգ – մշտադիտարկում, դիտանց
  16. մոնումենտալ — 1. կոթողային, 2. հսկայական, վիթխարի, 3. հոյակերտ, փառահեղ
  17. նյուանս — նրբերանգ
  18. նոստալգիա — 1. կարոտ, կարոտախտ, 2. հայրենաբաղձություն
  19. պանիկա — խուճապ
  20. պարկինգ / փարքինգ – 1. կայանատեղ, կայանատեղի, 2. կայանելը, կայանում
  1. պրոյեկտ — նախագիծ, ծրագիր
  2. պրոպագանդա — քարոզչություն
  3. պրովոկացիա — սադրանք
  4. ջիմ – մարզասրահ
  5. սթաֆ – աշխատակազմ, անձնակազմ
  6. ստեպլեր — կարիչ
  7. վիզուալ — տեսողական
  8. տրանսֆորմացիա — 1. փոխակերպություն, փոխակերպում, 2. ձևափոխություն
  9. ցիտատ – մեջբերում

30. ֆորմալ — 1. ձևային, 2. պաշտոնական, ձևական

ՀՀ Լեզվի կոմիտե

No Comments

Leave a Reply