ՄշակութաԳիծ ՀՀ Լեզվի կոմիտե

Հորդորակ հայերեն ընդունելի համարաժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

09.02.2023

(34-րդ թողարկում)

Լեզվի կոմիտեի հրապարակած  երեսունից ավելի հորդորակներում ամփոփված են օտար բառերի շուրջ հազար հայերեն համարժեքներ։ Այս ցանկով լրանում է առաջին 1000-յակը։ Էլեկտրոնային այս բառացանկը հասանելի է համացանցից օգտվողներին։ Համակարգը հնարավորություն է տալիս հեշտությամբ որոնել ցանկալի բառը (լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/

Ուրախ ենք, որ օտար բառերի հայերեն համարժեքները ներկայացնելու նախաձեռնությունը օգտակար է եղել և շարունակում է լինել շատերի ուղեկիցը խոսքը օտար բառերից մաքրելու ճանապարհին։

Հուսով ենք, որ գիտական, պաշտոնական, մասնագիտական, առօրյա այս բառերի հայերեն համարժեքները կամրակայվեն մեր գրավոր և բանավոր խոսքում։

  1. անլիմիթ(իդ) – անսահմանափակ, անսահման
  2. անմյութ – ձայնը միացնել
  3. բեյզիք – 1․ հիմնական 2․ տարրական
  4. բեյքըրի – հացի / թխվածքի փուռ, խանութ
  5. բրեյնսթորմինգ – մտագրոհ
  6. դենացիոնալիզացիա – ապազգայնացում
  7. դիվայս – սարք, հարմարանք
  8. լիրիկա – քնարերգություն
  9. հեյթ սփիչ – ատելության խոսք
  10. մյութ – ձայնը անջատել
  11. սքիլ – հմտություն
  12. սքիփ – բաց թողնել
  13. վեստերնիզացիա – արևմտականացում
  14. վեստիբյուլ – նախասրահ, սպասասրահ, ճեմասրահ
  15. ֆոտո – լուսանկար (նկար)

      ՀՀ լեզվի կոմիտե

No Comments

Leave a Reply