Երաժշտություն ՄարզաԴիտակ

Horizon փառատոնը Լոռիում

Horizon փառատոնը Լոռիում

Հայաստանի ամռանը նոր երաժշտական հնչյուններ ու վառ գույներ է հաղորդել առաջին անգամ անցկացվող Horizon երաժշտական փառատոնը։

Առաջին ակորդից մինչև վերջին ծափահարությունները Horizon-ը ձևավորվեց Լոռվա սրտում՝ COAF SMART կենտրոնում՝ միավորելով երաժշտությունը, բնությունն ու յուրահատուկ մթնոլորտը։

Էլեկտրոնային երաժշտության փառատոնը հյուրընկալեց միջազգային և հայ արտիստների, որոնցից յուրաքանչյուրն իր երաժշտությամբ ստեղծեց անկրկնելի էներգիա։

Satori-ն՝ բազմատաղանդ երաժիշտ և կենդանի էլեկտրոնային երաժշտության վարպետը, իր կատարումն ամբողջությամբ ստեղծում էր հենց բեմում։ Ֆլեյտայի, կիթառի, ստեղնաշարային գործիքների և էլեկտրոնային հնչյունների համադրությամբ յուրաքանչյուր երգ վերածվում էր զգացմունքներով ու իմպրովիզացիայով ծնված երաժշտական ճանապարհորդության։

Որոշ ելույթներ պարզապես չէին կատարվում․ դրանք ստեղծվում էին հենց հանդիսատեսի աչքի առջև։ Բացօթյա բեմում հանդես եկան նաև Միքայել Ոսկանյան բենդը, Son of Son, Tamada (Live) և այլ արտիստներ՝ դարձնելով երեկոն իսկապես հիշարժան։

Սառույցով լոգանքներ, սպորտային խաղեր, ցուցահանդես… բայց օրվա գլխավոր աստղը եղջերուն էր, որը մինչև ուշ երեկո մնաց միջոցառման տարածքում՝ գրավելով բոլորի ուշադրությունը։ Մասնակիցները նկարահանվում էին նրա հետ՝ պահը դարձնելով ամենահիշարժան դրվագներից մեկը։


Միջոցառման շահույթի մի մասը կնվիրաբերվի COAF-ին։ Եթե բաց եք թողել այս իրադարձությունը, ապա հաջորդը կկայանա Գառնիում՝ օգոստոսի 22-ին։

Ardi.am

Նախորդ գրառումը