Հունաստանի և Թուրքիայի սահմանի նոր ցանկապատը կունենա 26 կիլոմետր երկարություն․ վերակառուցվում են նաև հին ցանկապատի տասը կիլոմետրանոց հատվածները։ Հունաստանը նման միջոցներ է ձեռնարկել՝ կանգնեցնելու համար ապօրինի գաղթականների հոսքը, որոնք փորձում են ներխուժել Եվրոմիության տարածք։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անձամբ է վերահսկում շինարարությունը։ Ցանկապատը, որի բարձրությունը կլինի 5 մետր, սահմանամերձ շրջանների բնակիչներին թույլ կտա իրենց ավելի ապահով զգալ, գրում է РИА Новости-ն։ Նաև Հունաստանը ուժեղացնում է սահմանների վերահսկողությունը։
Էվրոսում, որտեղ կառուցվում է ցանկապատը, ևս չորս հարյուր սահմանապահ են անցել աշխատանքի, ևս ութ հարյուրը՝ Էգեյան ծովի արևելյան կղզիներում։
Հունաստանը միակ երկիրը չէ, որ ցանկապատ է կառուցում՝ անօրինական գաղթականներից պաշտպանվելու համար։
2017 թվականին Հունգարիան Սերբիայի հետ սահմանին կառուցեց «Խելացի» ցանկապատ։ Նոր տեխնոլոգիաները պետք է բացառեն երկիր ապօրինի մուտք գործելու հնարավորությունը։ Նույն թվականին՝ ձմռանը, Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին կառուցեց 23 կիլոմետր ձգվող ցանկապատ։
Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի
Աղբյուր՝ euromag.ru
No Comments