Որոշ օգտատերեր, բացելով Ինստագրամը, հրապարակումների մեջ կարող են փոփոխություններ նկատել: Դրանք առնչվում են հավանումներին:
Ֆեյսբուքին պատկանող Ինստագրամը հայտարարել է, որ կայքի օգտատերերը չեն կարողանա տեսնել ուրիշ էջերի հրապարակումների հավանումների և դիտումների քանակը, իսկ սեփականներինը կմանան հասանելի:
«Մենք ցանկանում ենք, որ մեր հետևորդները ուշադրություն դարձնեն բովանդակությանը, այլ ոչ թե հավանումների քանակին»,- իր հրապարակման մեջ գրել է Ինստագրամի պաշտոնական ներկայացուցիչը: Նա նաև հավելել է, որ փոփոխությունը չի լինի միանգամից, այլ կանցնի փորձաշրջան 7 տարբեր երկրներում՝ միջազգային հանրության արձագանքը կանխորոշելու նպատակով: Այդ երկրներն են Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Իռլանդիան, Իտալիան, Ճապոնիան և Նոր Զելանդինան:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավանումների մասին ստացված հաղորդագրությունները մարդու ուղեղում շատացնում են քիմիական Դոփամին հորմոնը, որը կախվածություն է առաջացնում սոցիալական ցանցերից: Ըստ Մեծ Բրիտանիայի Հանրային առողջության հետազոտությունների միության ՝ մարդու, հատկապես երիտասարդների հոգեկան առողջության վրա ամենամեծ բացասական ազդեցությունը թողնում է Ինստագրամը:
Սակայն համացանցում փոփոխության փորձը բացասական կարծիքների է արժանացել: Օգտատերերի մեծ մասը գտնում է, որ դրա կարիքը չկա:
Նյութի աղբյուր՝ https://time.com/5629705/instagram-removing-likes-test/
Թագմանիչ՝ Դավիթ Մովսիսյան
No Comments