Դեկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի երաժշտական նվագակցությամբ «Կային, չկային հեքիաթներ» խորագրով գրական-գեղարվեստական պերֆորմանսը։
Թատրոնի և կինոյի դերասանները Armenian String Quartet-ի դասական երաժշտության կատարումների ուղեկցությամբ կկարդան աշխարհի ժողովուրդների հեքիաթները․ միջոցառման ընթացքում կներկայացվի նաև հայ ժողովրդական հեքիաթ։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա «Կային, չկային հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը, որում հյուսված են աշխարհի ժողովուրդների 26 լեգենդներ՝ նկարազարդված տարբեր երկրների երիտասարդ նկարիչների կողմից։
«Ժողովրդական հեքիաթները նման են գոհարների. թափառող սյուժեները դրանք կապում են միմյանց հետ, բայց եթե ավելի ուշադիր նայեք, և դուք չեք գտնի երկու լիովին նույնական հեքիաթներ: Ազգային բնավորության մասին ոչինչ ավելի լավ ու միևնույն ժամանակ ավելի բանաստեղծական չի պատմում, քան հեքիաթը։ Չէ՞ որ ֆանտաստիկ սյուժեի և կախարդական պատկերների միջոցով այստեղ հստակ երևում են մարդկային հիմնական սկզբունքները, բարոյականության նորմերը, աշխարհայացքը, կենցաղային յուրօրինակ կոլորիտը»,- նշում են նախաձեռնության հեղինակները։
Նշենք, որ միջոցառման ընթացքում յուրահատուկ գրքի ստեղծման մասին կպատմենհրատարակիչ, Perspectum հրատարակչության տնօրեն, հեքիաթների գրքի գաղափարի հեղինակ Ալինա Գասումյանովան և լրագրող, բանասեր, գրող, «Կային, չկային հեքիաթներ» գրքի հեղինակ Աննա Խրուստալևան։
Գրքի աշխատանքներում ներգրավված է եղել 27 երիտասարդ, արդեն հայտնի նկարազարդողներ Ռուսաստանից, Իտալիայից, Լիտվայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Հայաստանից և Էստոնիայից։
No Comments