Արխիպ Կուինջին ռուս նկարիչ է (ծագումով՝ հույն)։ Ծնվել է Մարիուպոլում, կոշկակարի ընտանիքում։ Ծննդյան տարեթիվը դեռ չի հաջողվել պարզել, քանի որ տարբեր փաստաթղթերում տարբեր տվյալներ են նշված (1840-1843), սակայն գիտնականները հակված են ճիշտ համարել 1842-ը։ Ընտանիքն աղքատ էր, ու տղան ստիված էր շատ աշխատել։ Նա մե՛րթ սագ էր արածեցնում, մե՛րթ աշխատում էր կապալառուի մոտ, մե՛րթ՝ հաց վաճառողի։ Հենց հացավաճառը խորհուրդ տվեց Արխիպին գնալ Ղրիմ ու դառնալ Հովհաննես Այվազովսկու աշակերտը։ Սակայն Այվազովսկին այդպես էլ չգնահատեց նրա տաղանը՝ խորհուրդ տալով ցանկապատ ներկել։ Նկարչության առաջին դասերը նա ստացել է Այվազովսկու երիտասարդ բարեկամից՝ Ադոլֆ Ֆեսլերից, որն այդ ժամանակ նկարչի հյուրն էր։
Արխիպ Կուինջին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։
Արխիպ Կուինջին մի փոքր առանձնացավ իր սերնդի բնանկարիչներից: Նրա բնանկարների կոմպոզիցիաները հավաքված են սինթետիկ կերպով և վերցված չեն բնությունից։ Կուինջին ընդհանրացնում է առարկաների ձևն ու հավասարաչափ ցրված լուսավորության փոխարեն՝ բնապատկերի կոլորիտը կառուցում կտրուկ լույսուստվերային հակադրությամբ։ Դա նրա նկարներին տալիս է դեկորատիվ ու ռոմանտիկ արտահայտչականություն:
Նկարչի ամենահայտնի աշխատանքներից է «Լուսնային գիշեր Դնեպրի վրա» (Лунная ночь на Днепре) նկարը։ Առաջին անգամ այն ցուցադրվել է 1880-ին Պետերբուրգում և դարձել գեղարվեստական սենսացիա՝ մեծ համբավ բերելով Կուինջիին:
Նկարի հանդեպ հետաքրքրությունը մեծ էր, ուստի նկարիչը ստեղծեց հայտնի նկարի մի քանի կրկնություններ: «Լուսնային գիշեր» անվանումով (1881) նկարում բնությունը զուրկ է առօրեականությունից, դրանում մի վեհ բան կա։ Նկարիչն իր ջանքերը կենտրոնացրել է լուսնի լույսի պատրանքային փոխանցման վրա, որի շնորհիվ հնարավոր էր առավելագույնս արտահայտել լայն տարածության զգացումը։ Հանդիսավոր, պարզ, ներդաշնակ, հոյակապ, հանգիստ և միևնույն ժամանակ ռամանտիկ պատկերը մղում է մտածել տիեզերքի անսահմանության մասին։
Արխիպ Կուինջին դասավանդել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1892 թվականից՝ պրոֆեսոր)։
Կուինջիի նախաձեռնությամբ ստեղծվել է նկարիչների ընկերություն (1909 թվական, ավելի ուշ՝ Ա. Ի. Կուինջիի անվան ընկերություն)
Նյութ աղբյուրներ՝ izi.travel, culture.ru
Ռուսերենից փոխադրեց՝ Իսրայել Ասրյանը
No Comments