Մանավանդ-նամանավանդ բառերը հարազատներ են:
Շատերը կարծում են, թե մանավանդ-նամանավանդ բառազույգի մեջ նամանավանդը սխալ է: Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարան»-ում մանավանդ բառի դիմաց գրված է՝ «Նամանավանդ, առավելապես, առավելաբար, ավելի, գլխավորապես, գլխավորաբար»: Նույն բառարանում նամանավանդ բառը բացատրված է որպես մանավանդ:
Նույնանման բացատրություններ կան այլ բացատրական բառարաններում, իսկ սա նշանակում է, որ մանավանդ և նամանավանդ բառերը, լինելով հոմանիշներ, կարող են գործածվել միմյանց փոխարեն:
ՀՀ լեզվի կոմիտե
No Comments