ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը կազմակերպում են «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» խորագրով միջազգային գիտաժողով, որը կկայանա հոկտեմբերի 15-19-ը:
Գիտաժողովը նվիրված է ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Տիգրանի Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի 80-ամյակին:
Հ. Տ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը ստեղծվել է 1939թ.՝ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի հայկական մասնաճյուղի երկրաբանական գիտությունների ինստիտուտին կից՝ երախտավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Տիգրանի Կարապետյանի հարուստ և բազմաբնույթ հավաքածուների ցուցադրման հիման վրա: Ցուցադրության կազմակերպումը պայմանավորված էր Մոսկվայում կայացած Միջազգային 17-րդ երկրաբանական կոնգրեսի մասնակից մոտ 50 աշխարհահռչակ բնագետ-երկրաբաններին Հայաստանի երկրաբանությանը ծանոթանալու ցանկությամբ:
Գիտաժողովի նպատակն է համախմբել բնագիտական թանգարանների ներուժը՝ նպաստելու համար Հայաստանի Հանրապետությունում թանգարանների և տուրիզմի մի նոր ճյուղի՝ գեոտուրիզմի կայուն զարգացմանը, գեոպարկերի ստեղծմանը և էկոկրթության հզորացմանը:
Գիտաժողովի օրակարգում ներառված են հետևայլ թեմաներն ու ենթաթեմաները.
1. Երկրաբանության պատմությունը Հայաստանում
Ենթաթեմաներ
Հայտնի բնագետների կյանքն ու գործունեությունը
Բնապատմական թանգարանների պատմությունը
Լավագույն փորձերը և թեմատիկ հետազոտությունները բնապատմական թանգարաններում
2. Բնապատմական թանգարանները և արդի հիմնահարցերը
Ենթաթեմաներ
Գիտական զբոսաշրջության քաղաքականությունն ու ռազմավարությունը և բնապատմական թանգարանները. ինչպե՞ս են բնապատմական թանգարանները խթանում տնտեսական զարգացումը և ներդրումները՝ հանդես գալով որպես զբոսաշրջային վայրեր
Բնապատմական թանգարանները և դրանց զբոսաշրջային ծառայությունները
Բնապատմական թանգարանների, հատուկ պահպանվող տարածքների, տուր-օպերատորների և տուրիստական գործակալությունների միջև համագործակցությունը և զարգացման հեռանկարները
Բնապատմական թանգարանները՝ որպես էկոկրթության կենտրոններ
Էկոթանգարանը՝ որպես միջավայրային թանգարանի մոդել և բնության պահպանման խնդիրը՝ դրա գործունեության շրջանակներում
3. Երկրաբանությունը հասարակության համար
Ենթաթեմաներ
Երկրաբանական եզակի հուշարձանների պահպանությունը և օգտագործման բնագավառները
Երկրաբանական ուսումնասիրությունները և դրանց հիման վրա գիտական փառատոների կազմակերպումը
Գեոտուրիզմ, էկոտուրիզմ
Գիտաժողովի ժամանակացույց
14 հոկտեմբերի — Ժամանում Հայաստան (արտերկրի մասնակիցներ)
15 հոկտեմբերի — Գիտաժողովի բացում, էքսկուրսիա Հ. Տ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում, գիտաժողովյան ընթրիք
16 հոկտեմբերի — Գիտաժողովի շարունակություն, շրջայց Երևան քաղաքում
17 հոկտեմբերի — Գիտաժողովյան էքսկուրսիաներ, գեոտուրիզմ (workshop)
18 հոկտեբերի — Գիտաժողովյան էքսկուրսիաներ, գեոտուրիզմ (workshop)
Գիտաժողովի 2-րդ մասը կընդգրկի եռօրյա Էքսկուրսիաներ դեպի Բնության եզակի երկրաբանական հոշարձաները, օգտակար հանածոների հանքավայրերը, Սևան ազգային պարկերը, պետական արգելոցները: Էքսկուրսիաները կարևոր գիտաուսումնական նպատակ են հետապնդում՝ միժամանակ ծանոթանացնելով պատմամշակույթային հուշարձաններին և ազգագրությանը։
ԳԻՏԱԺՈՂՈՎՅԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ, ԳԵՈՏՈՒՐԻԶՄ /WORKSHOP/
17 հոկտեմբերի
1.Սևանա լիճ, Սևան ազգային պարկ, Սևանավանք (մ.թ. 4-րդ դար)
2. Ջրաբերի պեռլիտ-օբսիդիանի հանքավայր
18 հոկտեմբերի
1. Խոր Վիրապի վանք (մ.թ. 7- 17-րդ դդ.)
2. «Խոր Վիրապ» պետական արգելոց
3. Արենի, «Թռչունների քարայր» (մ.թ.ա. 5-6-րդ հազարամյակ)
4. Գնիշիկի պահպանվող լանդշաֆտ
5. Արենի գինու գործարան
ՀԵՏԳԻՏԱԺՈՂՈՎՅԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ՝ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՀՅՈՒՐԵՐԻ ՀԱՄԱՐ
19 հոկտեմբերի
1. Մատենադարան
2. Գառնու հեթանոսական տաճար (մ.թ. 1-ին դար) և Գառնի կիրճ, «Քարե սիմֆոնիա» երկրաբանական հուշարձան
3. Գեղարդավանք (մ.թ. 4-13-րդ դդ.)
4. Ագարակի հնավայր
5․Հրաբխային տուֆերի հանքավայր
6. Վերելք Արտենի հրաբխային լեռ, օբսիդիանի հանքավայր
7. Դաշտադեմ` Քաղենիի ամրոց
ardi.am
1 Comment
Հանդիսանալով My Phototour տուրիստական ընկերության համահիմնադիր՝ առաջարկում եմ մեր ծառայությունները գիտաժողովի մասնակիցների և այլ հյուրերի համար հետգիտաժողովային էքսկուրսիաներ կազմակերպելու հարցում։