Մշակույթի վաստակավոր գործիչ, լարախաղաց-աճպարար Վլադիմիր Հակոբյանին հանդիպեցինք պատահաբար հրատարակչությունում։ Նոր գիրքն է հրատարակում։ Լարի վրա նրան տեսնելու առիթներ ունեցել էինք, զրուցելու առիթ էլ ընձեռվեց։
-Ինչպե՞ս է հաջողվում քայլել լարի վրա։
-Երեք կարևոր բան կա․ պետք է կարողանաս պահել հավասարակշռությունդ, հավատը առ Աստված և մոռանաս, թե որտեղ ես։
Պատմեց՝ ինչպես է ընտրել մասնագիտությունը, ասաց նաև, որ իրեն ավելի լավ է զգում լարի, քան գետնի վրա, Նժդեհի հուշարձանի մասին պատմեց, լարախաղացի անհետացող մասնագիտության։ Թեև դեմ է, երբ ասում են՝ վերջին լարախաղաց, վերջին ծաղրածու, վերջին պահեր․․․ ոչինչ չի ավարտվում, կյանքը շարունակվում է։ Փոքրացող հայրենիքից էլ խոսեցինք․․․ Մնացածը՝ տեսանյութում։
Արմինե Սարգսյան
No Comments