Արցախի մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումը, մշակութային հուշարձանների դեմ իրագործված ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆ և ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ուղղորդված քաղաքականությունը ցեղասպանական գործողություն է։ Այն որակվում է որպես ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ և հաստատվում ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով և այլ միջազգային իրավական ակտերով։ ՄԱԿ-ի 1948 թ. Կոնվենցիայում մշակութային ցեղասպանությունը հաստատվեց որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ բաղկացուցիչ 3 մասերից մեկը ֆիզիկականի (ֆիզիկական անձանց ոչնչացում), կենսաբանականի(ծնունդների կանխարգելում) հետ միասին` դիտարկվելով որպես խմբի մշակույթի և բնորոշ առանձնահատկությունների դիտավորյալ ոչնչացում։ 1981 թ. Սան Խոսեում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված հռչակագիրը ևս «մշակութային ցեղասպանությունը (էթնոցիդը) սահմանեց որպես ցեղասպանությանը համարժեք երևույթ և դատապարտվեց ՝ բնորոշվելով որպես միջազգային իրավունքի խախտում ։ «Մշակութային ցեղասպանություն» (Cultural Genocide) եզրույթը ավելի վաղ սահմանվել էր Ռաֆաել Լեմկինի կողմից։Եզրույթի ձևավորման հիմքում ընկած են «վանդալիզմի» (vandalism) և «բարբարոսության» (barbarity) գործողությունները։ Բարբարոսությունը ազգային, կրոնական, ռասայական և սոցիալական ընդհանրության կանխամտածված ոչնչացումն է, իսկ վանդալիզմը` ուրույն հանճարի դրսևորում հանդիսացող մշակույթի և արվեստի գործերի ոչնչացումը, որոնք երկուսն էլ միջազգային հանցագործություն են: Հիշեցնենք, որ Արցախի մշակութային հուշարձանները, եկեղեցիներն ու վանքերը հայ հանրույթի պատմության, հոգևոր, ստեղծագործ և ուրույն հանճարի դրսևորման արդյունքն են, որոնք այսօր զանգվածաբար ոչնչացվում են։ Մշակույթի եզակի արժեքների ոչնչացումը անդառնալի կորուստ է ոչ միայն Արցախի և Հայաստանի համար, այլև վանդալիզմ է ուղղված ողջ մարդկության ու համաշխարհային մշակույթի դեմ, այն ուղերձ է ուղղված ողջ քրիստոնեական աշխարհին։
***********************
The cultural heritage of Artsakh (Nagorno-Karabagh) is under huge risk of destruction because of Azerbaijani-Turkish aggression.We call upon the international community to pay attention to the war crimes being perpetrated by Azerbaijan against Artsakh.Acts and measures undertaken to destroy any nation’s or ethnic group’s culture are called ‘cultural genocide’. The word ‘Genocide’, coined by Raphael Lemkin, does not only refer to the physical extermination of a national or religious group, but also to its national, spiritual and cultural destruction. The concept of cultural genocide was not included in the 1948 UN Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide.
Ազգային մշակույթի վերածնունդ ՀԿ
No Comments