ՄշակութաԳիծ Թատրոն

Ամեն օր կրկնելով՝ մենք ձեզ պարտք ենք․․․

18.05.2021

Աբելյանական հարկի տակ այսօր կրկին պատմական դրամա է՝ Մուրացանի «Ռուզանը»։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի խոսքով՝ ներկայացման մեջ միախառնված զգացողությունների ուղիղ արձագանքը կաղկանձող ցավով ձայն է տալիս նաև մեր օրերում․

«Եվ կենտրոնում կրկին Արցախ աշխարհն է՝ իր հայրենատեր ու հայրենադավ բնակիչներով, դեռևս էպոսի նախամայր Ծովինարից ժառանգված ինքնազոհաբերմամբ, հայրենիքի փրկության ճանապարհի որոնումներում արված և արվելիք ողջակեզներով․․․

Այսօր այս ներկայացումը մեզ բոլորիս նվիրել են Բելգիայում բնակվող տեր և տիկին Ղուկասյանները՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների, ի հիշատակ Ղուկասյան ընտանիքի Մհեր որդու․․․

Նահատակները մեզ պարտավորեցրել են ապրել, և ինչքան էլ ծանր է, ապրել ապագա հաղթանակների համար, ապրել՝ ամեն օր կրկնելով՝ մենք ձեզ պարտք ենք․․․ Այսօր առավել, քան երբևէ մեզ անհրաժեշտը հանուն հայ աշխարհի մի բռունցք դառնալն է՝ անկախ բոլոր տեսակի պատկանելություններից»։

Դրվագ «Ռուզան» ներկայացումից

No Comments

Leave a Reply