25-ամյա Մարթա Դանիելյանի համար նկարելը կյանք է, զգացմունքների արտահայտման միջոց և հանգստություն։ Մարթան մասնագիտությամբ նկարիչ-մանկվարժ է, ավարտել է ՀՊՄՀ Գեղարվեստական ֆակուլտետի Կերպարվեստ բաժինը։ Նկարել է մանկուց։ 7 տարեկանից հաճախել գեղարվեստի դպրոց։
«Դեռ դպրոցական տարիներից նկարում էի դիմանկարներ և վաճառում,- ասում է նա։- Համալսարանական տարիներից դասընթացներ եմ անցկացրել։ Ինձ դիմեց ծանոթ մի աղջիկ, ով ցանկանում էր սովորել դիմանկար նկարել։ Որոշ ժամանակ անց ունեցա մի քանի աշակերտ ևս։ Հետագայում ես և ընկերս դասավանդում էինք միասին։
Հիմա ունենք ստուդիա, որտեղ անցկացվում են պրոֆեսիոնալ, սիրողական և ընդունելության դասընթացներ։ Սովորեցնում ենք գծանկար, գունանկար, դիմանկար և կոմպոզիցիա»։
Մարթայի կարծիքով՝ մասնագիտությունը կարող ես դարձնել հիմնական աշխատանք, եթե կա ցանկություն, աշխատասիրություն, ինչպես նաև ինքնակրթվելու ցանկություն։
Հարցին՝ ի՞նչ է զգում իր աշխատանքի արդյունքը տեսնելիս, պատասխանում է․ «Երևի թե բոլոր այն էմոցիաները, որոնք մարդ կարող է զգալ՝ սեր, ուրախություն, ջերմություն, տխրություն, ուժ, երբեմն հպարտություն, երբեմն էլ հիասթափություն»։
Մարթան ապագա ծրագրերի մասին սովորաբար չի խոսում։ Սիրում է, երբ շատերին թվում է ՝ ոչինչ չի անում, բայց մի օր էլ տեսնում են իր աշխատանքի արդյունքը։
Նրան ոգեշնչում եմ Ռենուարը, Ռեմբրանդ Կարավաջոն, Միքելանջելոն, Մոդիլյանին, Մոնեն, Գոգենը, Պիեռը, Սարյանը, Խանջյանը, Այվազովսկին․․․ Մոտիվացնում է սերը․․․
Էլեն Առաքելյան
No Comments