«Արմավ» հրատարակչությունը, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, լույս է ընծայել Զավեն Բեկյանի «Տեսադաշտեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Զավեն Բեկյանը հեղինակ է ավելի քան մեկ տասնյակ գրքերի։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, սերբերեն, վրացերեն։
Ինչպես նշված է «Տեսադաշտեր» ժողովածուի սեղմագրում․ «Զավեն Բեկյանի պոեզիան տարամշակութային խաչաձևումների և երկխոսությունների բազմաթիվ հնարավորություններ է ընդգրկում։ Նոր ժամանակներն ու նոր մտայնությունները զուգորդվում են հին և միջնադարյան արվեստի և մշակույթի տարբեր շերտերի հետ։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ նման բանաստեղծությունը տոն է, որ միշտ մարդուն ուղեկցում է»։
Գիրքն առկա է երևանյան գրախանութներում։