Ազդագիր

«Նռան գույնը»․ հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100- ամյակին

20.02.2024

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի «Նռան գույնը» անվանումով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

Պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան։ «Սաթէ – Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանի հրավերով` Մուրադ Մերզուկին` իր օգնական Կադեր Բելմոկթարի ուղեկցությամբ, առաջին անգամ են գալիս Հայաստան։

Նախագծի իրականացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եվ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ֆրանսիական մասնաճյուղը /ՀԲԸՄ/։ 

No Comments

Leave a Reply