«Բեթհովենը սարերում»․ համաշխարհային պրեմիերա Հայաստանում
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Իրադյանի «Բեթհովենը սարերում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երաժշտական այս յուրօրինակ պատումը կկատարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ հեղինակի՝ Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ, իսկ հեքիաթը կպատմի սիրված դերասան






