Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերան

Հայաստանում առաջին անգամ հուլիսի 7-ին, ժամը 19.00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախապատրաստվում է բեմադրության Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերան՝ գրված Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա։ Միլանի Լա Սկալա թատրոնի ներկայացումներից մեկի ընթացքում Պուլենկը համակ ուշադրությամբ հետևում

Ստեղծվել է շուրջ 200 հուշարձանների շտեմարան

Հուշարձանների եռաչափ մոդելավորումն աշխարհում լայնորեն կիրառվող մեթոդ է, ֆիքսման ու հավաստման ժամանակակից տեսակ։ Հայաստանում կատարվող աշխատանքների մասին զրուցել ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի հետ։  — Հայաստանում քանի՞ հուշարձան է հետազոտվել ու մոդելավորվել,

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

    (22-րդ թողարկում) Կյանքում տեղի ունեցող ամեն մի փոփոխություն, նորույթ իր անդրադարձն է ունենում լեզվում։ Այդպես ծնվում են բառերը, որոնք համալրում են լեզվի բառային կազմը։ Նորաստեղծ բառերին շունչ տալու համար անհրաժեշտ է դրանք գործածել, շրջանառել։ Բանավոր ու գրավոր խոսքում (հատկապես մասնագիտական) շարունակ կիրառելով

Խնկարկումի ծես՝ գրքի տեսքով

44-օրյա պատերազմը չսպիացող վերքի նման դեռ երկար է ուղեկցելու մեզ, դեռ ծնվելու են արվեստի գործեր այդ վերքից և լուսազարդելու են մեր ընկած ու ապրող հերոսների կերպարները: Այսպիսի մի հուշակոթող է ստեղծել Գեղեցիկ Մարգարյանը՝ «Խրամատներով դեպի լույս…» վերնագիրը կրող գրքի տեսքով, որի շնորհանդեսը կայացավ

Երբ հայրենիքը բառերով չեն սիրում

Ardi.am-ը այս անգամ պատմելու է բավականին սկզբունքային ու բարի երիտասարդի մասին, ով կյանքը շիտակ ու ճիշտ ապրելու ուղին է ընտրել։ Հայրենիքն ապրում է Սամվելի նման հայրենապաշտների սիրո ու անպարտելիության շնորհիվ:  Մեր երկիրը հարուստ է նրա նման քաջորդիներով, որոնք պատրաստ են հանուն ընտանիքի, հավատի,

Ռիկարդո Մուտին ելույթ կունենա Երևանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում: «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 19.00-ին՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մաեստրո Մուտին Երևան է ժամանելու իր Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ։ Համերգին

Վահան Տեր-Ղազարյան. Վիշապամարտ (4)

Սկիզբը՝ այստեղ ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿԻՆՔ։ Երկնամերձ լեռան կատարը՝ կորած աստղաբույլերի մեջ։ Բախտի անիվը (Կենդանակերպի շրջանը) դանդաղ պտտվում է։ Տիրը ծալապատիկ նստած է Անիվի առաջ և մատյան է լռացնում։ ՏԻՐ (Գրում է սև մատյանում)։ Եվ մահկանացուն յուր կնքեց այսօր․․․ Տարի, ամսաթիվ և համար․․․

Օրը սկսվում է արվեստի կենտրոնում, վերջանում՝ արվեստանոցում

 Ardi.am-ի զրուցակիցը նկարիչ, «Դանիելյան» արվեստի կենտրոնի տնօրեն Արամ Դանիելյանն է։ «Դանիելյան» արվեստի կենտրոնը ստեղծվել է 2014-ին։ Սկզբից կենտրոնն իր գործունեությունը սկսել է փոքրիկներին նկարչության դասավանդմամբ, հետո արդեն ստեղծվել են մեծահասակների խմբեր։ Արամ Դանիելյանի խոսքով՝ տարիքային տարբեր խմբերի համար ստեղծված են որոշակի ծրագրեր։ —