Սյունիք․ ճամփորդական էսքիզներ

**** Տաթևի վանական համալիր, Սատանի կամուրջ Ես մարգարեներին չեմ հավատում։ Բայց հերիք է նեղլիկ, ձորամերձ ոլորաններով լեռն ի վեր հասնել Տաթևի վանական համալիր, սկսում ես հասկանալ, որ դա քո կյանքի ամենատպավորիչ վերելքն էր, որ դու կանգնած ես երկնակամարի տակ ու հնարավորություն ունես քեզ

Գորիս․ առավոտյան զբոսանք

Քաղաք, որի փողոցներն առավոտյան 7-ին հսկում են մեծ ու փոքր շները, որի փայտե ամայի կանգառներից արևը ներս է ընկնում ու փշրվում վանդակավոր ստվերների, որի բակերում ու կենտրոնական մայթերին կանայք ժպտալով գորգ են լվանում ու բուրդ ծեծում: Քաղաք, որում ներկան ու անցյալը նույն շարվածքն

Հովիկ Աֆյան․ Վաղը

Նարեկը մեղավոր չէր, որ Վահագնն իրենից 8 տարով փոքր էր: Ոչ էլ մաման ու պապան էին մեղավոր: Ուղղակի Նարեկի ծնվելուց հետո պապան գնացել էր Ռուսաստան, հետո եկավ, հետո նորից գնաց, հետո վերադարձավ ու հազիվ մի տեղ գործի ընդունվեց՝ սկզբում փոքր, հետո նորմալ աշխատավարձով:

Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիան» կներկայացվի Երևանում

Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, ամերիկացի գրող Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» ստեղծագործությունը հուլիսի 24-ին կներկայացվի Երևանում։ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Վայրի սիմֆոնիա» գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել «Զանգակ» հրատարակչության ջանքերով։ Այնուհետև կցուցադրվի նկարազարդ հեքիաթի էկրանավորումը, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ Հայաստանի պետական

Գրքի երևանյան փառատոն 2021 (ծրագիր)

Տարվա ամենասպասված գրական իրադարձությունը՝ Գրքի երևանյան չորրորդ փառատոնը, տեղի կունենա հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին Աբովյան 16 հասցեում։ Մուտքն ազատ է։ ԾՐԱԳԻՐ Հուլիսի 30 | ուրբաթ Նկարիչների միություն  12։00-13։00 Գրքի երևանյան չորրորդ փառատոնի պաշտոնական բացում: Գրքերի ցուցահանդես-տոնավաճառի մեկնարկ (մինչև 40% զեղչ) 13։00-14:00 Թումանյանի ակադեմիական հատորների

Հետաքրքիր փաստեր Շոպենի մասին

Ֆրեդերիկ Շոպեն։ Համաշխարհային երաժշտության պատմության ամենանշանակալի դեմքերից  մեկը։ Հանճարեղ լեհ կոմպոզիտորի ստեղծագործություններն առ այսօր հնչում են աշխարհի խոշորագույն համերգասրահներում։   ****1․ Ապագա կոմպոզիտորը երաժշտության հանդեպ սերը ժառանգել էր մորից, որը լավ կրթություն էր ստացել և հոյակապ դաշնամուր էր նվագում։  Ֆրեդերիկն ուներ երեք քույր։ Նրանք

Շուշիի գորգերն ու Երևանի արևը

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Շուշիի գորգերի թանգարանի հետ միասին կազմակերպում է «Գորգերին արևին տանք» խորագիրը կրող ֆլեշ-մոբ։ «Ինչպես արդեն գիտեք կես տարի է Արցախի գորգերը Երևանում են։ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտն արդեն կես տարի է ցուցադրում է Շուշիի գորգերի

Վահան Տեր-Ղազարյան, Վիշապամարտ (5)

Սկիզբը՝ այստեղ ՎԱՀԵ Մնացի մենակ հորի հատակում․․․ Հոգնած աչքերս Մրափի թողած խավարն է փակում․․․ Բայց ոչ, չեմ քնի, հե՜յ, գոնե մի մարդ, Հեյ, ո՞վ կա այստեղ․․․ ՔԱՐԱՎԱՆԱՊԵՏ Ի՞նչ ձայն եմ լսում չորացած հորից։ ՎԱՀԵ Հեյ, ո՞վ կա այդտեղ, մի պարան տվեք։ ՔԱՐԱՎԱՆԱՊԵՏ Մա՞րդ