Դաշտադեմից Իրինդ ձգվող ոտնահետքեր
Բահը ճկվում է իրինդեցի 85-ամյա Գևորգ պապի ձեռքերում ու ոտքի մի հարվածով խրվում հողի մեջ։ Անսովոր եռանդով պապը մոտ տասը թումբ է փխրեցնում, ապա հայացքը հառում գորշավուն ծառերին, որոնց դեռ գարնան շունչ չի կպել։ Սակավաջուր Թալինի շրջանում բերքի առատությունն Աստծո շնորհ է։ Ծերունին






