Քանզի կյանքը կրծել է հացը․․․

Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է: Հունվարի 22-26-ը` ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին: Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է փշրանքներ։ «Իսկ ինչու փշրանքներ և

Yamaha երաժշտական նոր գործիքներով

Փետրվարի 11-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ-շնորհանդես: Համերգին երաժշտասեր հանրույթին առաջին անգամ կներկայացվեն Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային

Քար ու մետաղ. «Էրեբունու» լուռ վկաները

«Էրեբունի» պատմահնագիտական ամրոց-թանգարանում 2020-ի դեկտեմբերի 26-ին բացված  ժամանակավոր ցուցադրությունը կրում է ‹‹Հին Հայաստանի լուռ վկաները. վերածնունդ և վերաարժևորում›› խորագիրը։ Ներկայացված են 11 հնագիտական առարկա, որոնց մի մասը ցուցադրվում են առաջին անգամ։ Խորագրի ընտրությունը պատահական չէ։ «Էրեբունի» ամրոց-թանգարանի տնօրեն, հնագետ,  պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը ardi.am-ի հետ զրույցում

Վահագն Ամիրջանյան. Մոսկովյան 35

Արմենն իմ ամենամոտ ընկերն է: Արմենի անունը չեն որոշել   ամենահայտնի հայկական ձևաչափով, այլ պարզապես, առանց ինչ-որ պատճառի, դրել են Արմեն: Արմենենց ցեղում ոչ մի Արմեն անունով մարդ չի եղել և վստահորեն կասեմ նաև՝ կապիկ: Դեռևս կապիկների դարաշրջանից Արմենի ցեղի բոլոր ներկայացուցիչները խոսել

Մարդը և քարը. տարաբնույթ առնչություններ

                    ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը դեռևս անցյալ տարի տվել էր Հովհաննես Տիգրանի Կարապետյանի 145-ամյակին նվիրված միջազգային ցուցահանդեսի մեկնարկը՝ առցանց հարթակում: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ երկար ժամանակ հնարավորություն չկար կազմակերպելու ցուցահանդեսի բացումը թանգարանի սրահներում, թեև համացանցում հանրայնացվել էր ցուցահանդեսի մասին պատմող ընդարձակ

Հանուն պատմամշակութային ժառանգության փրկության

Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգի տակ են։ Այս մասին Известия-ին հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը։ Նրա խոսքով՝ Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին թույլ չի տալիս գնահատելու այդ մշակութային ժառանգությունը: Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը նաև նշել է, որ

«Էդիթ Պրինտ»․ նոր գրքեր, նոր մատենաշարեր

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունն ակտիվորեն աշխատում է նոր գրքերի լույսընծայման ուղղությամբ, ներկայանում նաև նորաստեղծ մատենաշարերով։ Մանրամասների մասին ardi.am-ին տեղեկացնում է հրատարակչության վաճառքի և մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանը։ ԶապԷլ Եսայանի «Աւերակներուն մէջ», Յակոբ Մնձուրու «Նազար» գրքերը կլրացնեն «Սփյուռք» մատենաշարը։ Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը»  «Ծովահենի

Նանե. Ավելի հեռու…

Կանգն անհրաժեշտ էր վտանգի սահմաններից դուրս, գոնե մեկ պահ, գուցե և ավելի՝ լիաթոք, խորը շունչ քաշելու համար, կծիկ դարձած նյարդերի լարումը թուլացնելու համար: Ձեռքը նորից ծոցագրպանը տարավ ու արդեն որերորդ անգամ շոշափեց ոսկյա զարդերի՝ սիրտը ջերմացնող սառնությունը: — Վա՛ղ, Վաղո՛,- հեռախոսի մյուս կողմում