«Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ…»
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը «խոսում» է զինվորի հետ, ունի «պայմանավորվածություն»՝ մշակութային թիկունքն էլ ամուր պահելու։ Նախ չարենցյան կոչերով փորձեց ոգևորել հայությանը, հյուրընկալեց արցախցի փոքրիկներին, որոնցից շատերը դեռ չէին հասցրել Չարենցի ստեղծագործություններին ծանոթանալ։ Իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաները թանգարանային շրջայցերի միջոցով ծանոթացան Չարենց գրողին,






