Հորդորակ թվականները ճիշտ գործածելու մասին
Բանավոր և գրավոր խոսքում հաճախ նկատվում են սխալներ, որոնք առնչվում են թվականների գործածությանը։ Անդրադառնանք դրանցից ամենատարածվածներին։ · Առաջին թվականը հաճախ արտասանում են առանց ն-ի՝ «առաջի», երկրորդ-ը՝ «եկրորդ» և աղավաղում բառերի հնչյունական ճիշտ պատկերը։ · Շատերն առանց -ը կամ -ն վերջնահնչյունի են արտասանում տասը






