Հատկապես ստեղծագործական կոլեկտիվների համար մեծ փնտրտուքի շրջան է սկսվելու

Անցումը առցանց հարթություն՝ մշակութային կազմակերպությունների համար անսպասելի էր և կտրուկ։ Կրեատիվ լուծումները չուշացան, բայց դեռ նոր կենսաձևին չհարմարված՝  կարծես թե վերադառնում են (կիսով չափ)  նախկին՝  իրական կյանքի ռիթմին։ Թե՛ կենդանի, թե՛ առցանց աշխատանքը հանրայնացնելու, արվեստասերների հետ կապը չկորցնելու գործում կարևորվում է հանրային կապերի

Խաչիկ Դաշտենցի ծննդյան օրն է

Հրապարակումը նվիրվում է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 110-ամյակին: Լուսանկարները ardi.am-ին տրամադրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը: Նշենք, որ այս տարի վերահրատարկվել է Կարո Վարդանյանի «Կորուսյալ երկրի բանասացը» մենագրությունը, որը Խաչիկ Դաշտենցի կյանքին ու գործին նվիրված առաջին և առայժմ միակ

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(14-րդ թողարկում) Արագ զարգացող աշխարհում, որտեղ «սահմանները» շատ մոտ են կամ վերացել են, կարևոր է պահպանել լեզուն և նպաստել բառապաշարի հարստացմանը և բնականոն զարգացմանը։ Խրախուսում ենք օտար բառեր գործածելուց հրաժարվելը և դրանց հայերեն համարժեքներին նախապատվություն տալը։ Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական

Հայոց պատմության էջերի վերծանում-սրբագրումը

Լավ ընթերցողը լավ գրքի հերոսի կերպարի մեջ է մտնում: Վահրամ Աթանեսյանի «Հոգևոր Հայաստանը և արդիականությունը» ընթերցելիս ես Խորենացին էի, ապա՝ Մաշտոց, հետո՝ Նալբանդյան, Րաֆֆի, Թումանյան … Տերյան ու Չարենց, որոնք հայի խտացված կերպարով «բնակեցան» իմ մեջ: Այս գիրքը վերջին տարիներին իմ ստացած մեծագույն

Թարգմանելով Սիրանույշ Գալստյանի անթարգմանելի իրականությունը

«Թարգմանված իրականություն» վերնագիրն արդեն հմտորեն պատրաստված խայծ է՝ Սիրանույշ Գալստյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի ընթերցողների համար: Նույնիսկ նրանց համար, որոնք ծանոթ են առաջինին և այս գրքում կվերընթերցեն ծանոթ-գուցեև մոռացված որոշ պատմվածքներ: Ինձ թվում է՝ մարդիկ լավ գործեր են ստեղծում միայն այն դեպքում, երբ գրում

Վահան Տեր-Ղազարյան. Տիպանգո (վիպակ)-3

Սկիզբը՝ այստեղ Կեցցեն այն մարդիկ, Որոնք ձգտում են Դեպի Տիպանգոն՝ Արևի հոգին Սիկաու, Հատ. 1-ին գիրք Սպիտակամորթը որոշեց անթափանց սաղարթի միջով կրկին փնտրել  արևը: Գլուխը ետ գցեց ու նայեց վեր: Աչքերի առջև սևացավ, օրորվեց տեղում ու քիթ-բերանի վրա շրմփաց ցեխի մեջ: Արահետը վաղուց

Մենակատարն ու նվագախումբը հանդես կգան համատեղ ու հեռավար (տեսանյութ)

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսել է հունիսի 6-15-ն առցանց անցկացվելիք մրցույթի երրորդ փուլի կատարման համար նախատեսված Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ձայնագրությունները։ Խաչատրյանական մրցույթն այս տարի տեղի է ունենալու ջութակ մասնագիտությամբ և հեռավար՝ տեխնոլոգիական մի շարք նորարարությունների, արհեստական

Թատրոն, հանդիսատես, Թեքեյան՝ առցանց

Ardi.am-ի հարերցին պատասխանում է դերասան, բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը: — Պարո՛ն Բաբազյան, կորոնավիրուսի համավարակը, մեկուսացումը անդառնալի վնասներ են հասցրել ոչ միայն տնտեսությանը, ֆինանսական կառույցներին, այլև մշակույթին: Թատրոնն ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած ներկայում: -Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են դուրս գալու այս իրավիճակից