«Փարիզ-Երևան․ սթրիթ արտ». կցուցադրվեն բնօրինակ աշխատանքներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին կմեկնարկի «Սթրիթ արտ 2025» փառատոնը։  Փառատոնի շրջանակում ՆՓԱԿ-ը, համագործակցելով ՆԼԼ (NLL) և Արտիստիկ Ռեզո (Artistik Rezo) կազմակերպությունների հետ, ներկայացնում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» ցուցահանդեսը։  Ցուցահանդեսում ներկայացված

Նորահայտ հուշարձանների ցուցակը ընդլայնվել է

ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Պետական ցուցակներում ընգրկված նորահայտ հուշարձանները սահմանված կարգով քննարկվել են նախարարության փորձագիտական հանձնաժողովում և արժևորվել են պատմամշակութային տեսանկյունից, միաժամանակ, համապատասխանում են ՀՀ կառավարության 2023

Մերձարևադարձային կանաչ (ֆոտոշարք)

*** *** *** *** *** *** *** ***

Նա իր արվեստով վերաձևել է ժամանակակից արվեստի պատկերացումները

Սան-Ջին Լին, ավելի հայտնի որպես Polyc, ժամանակակից կորեական դաջվածքարվեստի առաջատարներից է։ Նրա անունը վաղուց անցել է Կորեայի սահմանները, իսկ ստեղծագործական ձեռագիրը՝ վառ գույներն ու պոլիգոնալ կառուցվածքը, դարձել է ճանաչելի նշան։ Սեուլում գործող Polyc Shop ստուդիայում ծնվում են նրա աշխատանքները, որոնք ներշնչված են կուբիզմից

Տարօրինա՛կ են…

Երևանի Տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Ուրիշ» թատրոնն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում ինքնատիպ ուսանողական ներկայացումով։ Այս անգամ նույն քոլեջի դասախոս, ռեժիսոր Հարություն Բեգ-Վանյանն է հանդես եկել համարձակ բեմադրությամբ՝ ձեռք մեկնելով մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններին և բեմադրելով «Տարօրինակ է…» ներկայացումը։

«Պեպոյի» բացառիկ ազդագիրը

Այս հրապարակումով ներկայացնում ենք Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ)Թատերական ֆոնդերում պահպանվող բացառիկ մի ազդագիր, որն ունի հետաքրքիր նախապատմություն։ Հայ թատրոնի երախտավոր, դերասան, բեմադրիչ Արամ Վրույրը (Արամ Մինասի Վրույր (Մաքաշչյան), 1863-1924 թթ․) կարևոր դերակատարություն է ունեցել Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» թատերգության հանրահռչակման

Սունդուկյանի գիրք նվիրելու արվեստը

Հետաքրքիր սովորություն ուներ հայ անվանի թատերագիր Գաբրիել Սունդուկյանը (1825-1912)։ Գաբրիել Սունդուկյան Իր գրքերը նվիրելիս, դրանք մակագրելուց բացի, Սուդուկյանը պատվիրում էր կազմերի վրա դաջել նվիրառուի սկզբնատառքը (ինիցիալները)։ Այդօրինակ գրքեր են պահպանվում Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) Թատերական ֆոնդերում։ Գրքերից մեկը Սունդուկյանը

Ջոնի Պետրոսյան․ Միջտեսակային լակրիմոզա

Ցանկացած պատմություն ճամփորդության մասին է, անկախ նրանից՝ այն պատմվում է որպես վեպ, հեքիաթ, նկար, երգ, երազ, թե երազանք։ Կարևոր է նաև, որ ոչ մի պատմություն չի մնում չպատմված, քանի որ ճամփորդն այն պատմում է առնվազն ինքն իրեն՝ ներքին երկխոսության ժամանակ։ Ասում են՝ ոմանք