Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ
Դեկտեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Ամանորի նվեր է պատրաստել երաժշտասերների համար։ Արամ Խաչատրյան համերգասրահում կթևածի մեր մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը։ «Մեր Մանսուրյանը» համերգային ծրագրի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ կներկայացնի Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր






