Արևելքի կորսված Փարիզը և վերագտած հայրենիքը
Երկժամյա վերերկրային կյանքից հետո վայրէջքի ենք պատրաստվում հենց ծովեզրին` երբեմնի հռչակավոր Փյունիկիայի մերօրյա մայրաքաղաքում: Երկնքից փնտրում եմ «Արևելքի Փարիզ» տիտղոսը ստացած քաղաքը, բայց ասես Մանհեթենն է դիմացս․ խիտ դասավորությամբ բազմահարկերի անվերջ թվացող համայնապատկեր, որ ձգվում է ծովափից մինչև սաղարթախիտ լեռների գագաթներ։ Եթե լինեի






