Զոհված հերոսները նախևառաջ իրենց կյանքը տվել են հանուն մեր մշակույթի, իսկ մեր կռիվը դեռ նոր է սկսվում և տևելու է շա՜տ երկար։ Մենք կարող ենք այս ցանցում սուր և հզոր բուրգ կառուցել։ Կեցցե՛ հայկական մշակույթը։
Նոր վերածնունդ
Տեքստը մեծամասամբ ուղղված է մշակութային գործիչներին։ Համատեքստում նշված նպատակի հետ ապագայում անպայման կծանոթանան նաև մշակութի միջազգային գործիչները։ Կեցցե՜ն թարգմանիչները։
Հարգելի՛ հայրենակիցներ, սա ո՛չ կոչ է, ո՛չ մտահոգություն, ո՛չ էլ հորդոր։ Կբանեցնեմ հանդուրժանք և կգործածեմ խնդրանք բառը։ Անշուշտ, իսկական խնդրանքը բացառիկ բան է. երկու կամ երեք անգամ՝ տարվա մեջ, մի քիչ ավել կամ պակաս։
Այս օրերին մենք տեսնում ենք, թե ինչպես բազմաթիվ անձինք, չարաշահելով իրենց հատկացված խոսքի (ի լրումն՝ քայլերի) ազատությունը, որը նրանց ընձեռել է սոցալիական ցանցը, խոչընդոտում են մարդկային կյանքը։
Ինչո՞ւ է այսպիսի հանգամանքում կարևորագույն դեր հատկացված գրագիտությանը և ոչ միայն՝ բառացի։
Առավել քան երբեք զգացվում է անհրաժեշտություն և պարտականություն հետևողական լինել ցանկացած բառիդ հանդեպ։ Սա մեծ խնդիր է։ Իսկ ե՞րբ է զգացվում սուր խնդրի առկայությունը, եթե ոչ՝ մահվան ժամանակ, եթե ոչ՝ պատերազմի պատճառով։ Գուցե նախկինում այս երևույթի մասին խոսելը կլիներ ոչ այնքան նպատակահարմար, որովհետև մեզ ի բնե տրված է գնահատված վերագրվելու տենչ, կարծիք գոչելու բնածին իրավունք, հետո, օրինակ, տեսնելով հասարակական դաշտում հայհոյող երկու ստացված շոումենի՝ երկու կաշկանդված փորձից հետո ազատ տրվել հայհոյանքի դյութանքին և այսպես անդադար ընդօրինակել խաղի բոլոր կանոնները։ Ինչպես կարող էր ասել Քրիս Ռին (եթե իհարկե՝ հայերեն իմանար), «Սա ճանապարհ է դեպի դժոխք»։ Այլ կերպ ասած՝ սրա անունն է գլոբալիզացիա։ Ինչ փույթ, դուք կարող եք ձեր կրկնօրինակներին գտնել անգամ Մադագասկարում և դրա համար շնորհակալություն հայտնել շատերիդ կողմից սիրված Ցուկերբերգին, որն այժմ հյուրընկալել է մեզ։ Եկեք չտրվենք մանրամասների, մնա հետո։
Ես երկար ժամանակ մտորում եմ, թե ո՞ր հարցն է ինձ համար ավելի կարևոր, կոպիտ ասած` հաշվի առնելով իմ գործառույթը (արձակ, գեղարվեստական)` պատասխանում եմ՝ ռադիկալ խոսքը անմտության դեմ։ Շուտով կհրապարակեմ մի ոչ այնքան մեծ գեղարվեստական աշխատություն` «Նոր վերածնունդ» վերնագրով, որն իր մեջ ներառում է նաև մշակութային մանիֆեստ։ Հասանելի կդառնա բոլորիդ։ Գրվել է այս օրերին, հիմա խմբագրման փուլում է, հետո կհանձնեմ այդ գործում մասնագետ մեկին։
Ինչո՞ւ վերածնունդ
Ինչպես նախկինում, այնպես էլ մեր օրերում կոնցեպտը դասական հունական փիլիսոփայությունն է։ Հենց վերածնունդ, որովհետև նախկին մանիֆեստները հիմնականում ուղղված էին ակադեմիական արվեստի դեմ։
Ինչո՞ւ փիլիսոփայություն
Առավել, քան երբեք մենք ունենք հնարավորություն՝ ուղղելու մշակութային զենքերը տհասության դեմ փիլիսոփայությամբ` տալով որակ, չանելով վատ կլոնավորումներ, որը առաջարկում է հենց այս վիրտուալ տիրույթը։ Որովհետև ոչ թե փիլիսոփայությունն է (հասկանում եմ` կարող է անհեթհեթ հնչել, ժպտացե՛ք) խորհրդածում պատմական դեպքերի շուրջ կամ մշակութային մյուս ուղղությունների, այլ լրիվ ընդհակառակը՝ փիլիսոփայությունը ստեղծում է կոնցեպտ, որը չի քաղում երկնքից։ Կեցցե՜ն հույները, կեցցե՜ն ֆրանսիացիները։ Բայց դասական փիլիսոփայությունը (ի հավելումն դասական վարքի, այն է` բարեկրթության) վերածվել է կա՛մ դիզայնի, կա՛մ մեծ հաշվով իր գլխին է շալակել տիեզերածավալ ինֆորմացիոն աղբ։
Գիտակցելով, որ արվեստը, փիլիսոփայութունը և գիտությունը իռացիոնալ եզրույթներ են, և ըմռնելով ստեղծագործող անհատի Էգոն՝ կասեմ հետևյալը. «Նոր վերածնունդը» կարող է դառնալ խորագիր ցանկացած հեղինակի համար, որը կպահպանի օբյեկտիվ Իդեալիզմի նախապայմանները։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում նման ամպագոռգոռ հայտարարության գլխավերևում կանգնել։ Սա միտք է, որը, կարծում եմ, գրագետ մոտեցման դեպքում կարող է ծանրակշիռ դառնալ հայալեզու հեղինակների և աշխարհում մեր հարցի գրագետ բարձրաձայնման համար։ Ի ցույց ընդհուպ դարակազմիկ հարցին՝ ցեղասպանությանը։ Համոզված եմ՝ պահանջելու հետ մեկտեղ մենք աշախարհին տալու շատ անավարտ գործեր ունենք։ Դրա համար խնդրում եմ. եթե ինչ-որ մեկի մոտ ծնվել է կամ, հատկապե՛ս, կծնվի Մշակութային նոր մանիֆեստ գրելու փայլուն գաղափար, եկե՛ք խորհրդակցենք, որպեսզի չգործենք անջատ, լինենք միասնական` ի նպաստ մեր հայրենիքի։
Ինչ վերաբերում է ինձ, ես ամենևին կարծրամիտ չեմ ու քաջ գիտակցում եմ, որ մշակութային դաշտում կան ինձնից առավել հասուն և փորձառու գործիչներ, ասեմ ավելին՝ ես ինձ կհամարեմ մշակութային գործիչ այն ժամանակ, երբ շատ շուտով լույս տեսնեն մեկ կոնցեպտի շուրջ հավաքագրված իմ ժողովածուն, վիպակը, վեպը, բացատրական էսսեն և ուրիշ վիպակ, որը ընթացքի մեջ է։ Սրանք տարիների գրվածքներ են և հղկվելու են։ Երեք գործ կհրապարակեմ մյուս տարի` չհակասելով Մանիֆեստի կոնցեպտին։
Նոր վերածնունդ
Ես չեմ ուզում վաճառել իմ միտքը, պարտադրել ձեզ իմ կարծիքը։ Դրա համար բոլոր նրանք, որ այս օրերին զբաղված են իրենց գործով, այն է՝ ստեղծագործել, և նրանք, որ նպատակահարմար կգտնեն «Նոր վերածնունդ» խորագիրը, խնդրում եմ, որպեսզի ինքներդ սինթեզեք կոնցեպտը և սկսեք ուսումնասիրել, թե ինչ է օբյեկտիվ իդեալիզմը։
Ի՞նչ պատմական ճանապարհ է անցել։
Ինչպե՞ս է ենթարկվել մուտացիայի։
Արդյո՞ք այն բարձրացնելով և հակասելով չեն առաջացել նոր գիտական և արվեստածին ճյուղեր։
Արդյո՞ք դրա ներսում չէ կրոնը, դիալեկտիկան, ժամանակակից քաղաքականությունը, մետաֆիզիկական մտածողությունը։
Հետո
Ի՞նչ նպատակ
No Comments