Ազդագիր

«Շատ արվեստ» խորագրով համերգին ելույթ կունենա ավելի քան 230 մասնակից

13.12.2022

Դեկտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Շատ արվեստ» խորագրով համերգը։ Կազմակերպիչներն են Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը և Քալաշյան պարարվեստի դպրոցը։ 

Երաժշտական, պարային համարներ, յուրահատուկ բեմադրություններ, հատուկ հյուրեր։ Միջոցառմանը կմասնակցեն և ելույթներով հանդես կգան Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի (քոլեջի տնօրեն` ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյան) և Քալաշյան պարարվեստի դպրոցի (դպրոցի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյան) սաները, ինչպես նաև «Կադանս» անսամբլը: Ընդ որում՝ դպրոցի սաները պարային համարները կներկայացնեն քոլեջի նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարումների ներքո։ 

«Իրականացվել է ահռելի ստեղծագործական և կազմակերպչական աշխատանք։ Որպեսզի պատկերացնեք մասշտաբները՝ նշենք, որ համերգին միևնույն բեմում ելույթ կունենա ավելի քան 230 մասնակից։ Հասկանալի է, որ մեկ նախագծի շուրջ այդքան մարդ միավորելը այդքան էլ դյուրին չէ, սակայն վստահ ենք, որ երկու ուսումնական հաստատությունների սաները լավագույնս հանդես կգան՝ հանդիսատեսին ներկայացնելով «Շատ արվեստ»։ Եվ որքան էլ որակը ծավալի մեջ չէ, միևնույնն է արվեստի շատը չի լինում…»,- նշում է համերգի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ասատուր Քալաշյանը։ 

No Comments

Leave a Reply