Դեկտեմբերի 17-ին Փարիզում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 15-րդ առցանց նստաշրջանին գրանցվեց Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով ՀՀ հայտը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության գլխավոր մասնագետ, արվեստաբան Նաիրա Կիլիչյանի, նշել նաև, որ հայտը պատրաստվել է ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ և ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքների կրողների, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտավորների համայնքի մասնակցությամբ, ինչպես նաև Իրանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի, Իրանի մշակութային ժառանգության, տուրիզմի և ձեռարվեստի նախարարության, Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի, ՀՀ Արտաքին գործերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ների համագործակցությամբ:
«Շնորհավորում եմ Լենա Թերզիկյանին, Շերլի Ավեդյանին, Ռուզաննա Ծատուրյանին, Արթուր Հակոբյանին, Գայանե Առաքելյանին, Կարինե Սարգսյանին, հայտի պատրաստմանը մասնակցած բոլոր կրողներին, համայնքներին, մշակութային կազմակերպություններին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,- գրում է Կիլիչյանը։
No Comments