ԳիտաՆյութ ՀՀ Լեզվի կոմիտե

Տառային հապավումների հայերեն առցանց բառարան

Տառային հապավումների հայերեն առցանց բառարան

Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի

«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։

ԲԱ [բժշկական ամբուլատորիա] — Լոտ 7. Նոր Երզնկայի ԲԱ, Արագյուղի ԲԱ։ ՀՀ, 22.05.07

ԲԱՁ [բեռնատար ավտոտրանսպորտի ձեռնարկություն] — Երևանի թիվ 12 ԲԱՁ բաց բաժնետիրական ընկերության հաշվեկշռային հաշվետվություն 2000 թ. հունվարի 1-ի դրությամբ:  ՀՀ, 30.05.00

ԲԱՄ [Բայկալ—Ամուրյան մայրուղի] — Կառուցված է նաև նրան կրկնակող ԲԱՄ—ը: ՀԲ, 1998, 3, էջ 36:

ԲԱՈՒ [բազմազգ ուժեր] — Իրաքյան հրետանին իր տեխնիկական մակարդակով էապես զիջում էր ԲԱՈՒ—ի հրետանուն:  ՀԲ, 1999, 2, էջ 43:

ԲԱՍ [Բժիշկներ առանց սահմանի] — …. տվյալները ներկայացնել ԲԱՍ—ի երևանյան գրասենյակ:   ՀՀ, 31.05.00

ԲԱՏ [բեռնաուղևորատրանսպորտային] — «Երևանի N 3 ԲԱՏ» ՓՊԲԸ—ի գույք:  Ա, 7.04.00

ԲԱՓՀ [բժշկա—աշխատանքային փորձաքննության հանձնաժողով] — Որպես հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ կարող են ընդունվել ԲԱՓՀ—ի քննության բժշկական ակտից քաղվածքը…. ՀՀ, 12.07.00

ԲԲ ընկերություն [բաց բաժնետիրական ընկերություն] — Տե՛ս ԲԲԸ1: «Կաշի» ԲԲ ընկերությունը….պետք է վճարեր 29 միլիոն  դրամ: Առ, 18.03.00

ԲԲԸ* (հզվդ.) [Բրիտանական բժշկական ընկերություն] — ԲԲԸ—ի գիտնականները …. մոտեցել են «էթնիկական զտման» զենքի մշակման գաղափարի կենսագործմանը:   ՀԲ, 1999, 3, էջ 80

ԲԲԸ* [բաց բաժնետիրական ընկերություն] — Հայաստանում վաղուց գործում է ԲԲԸ—ների մասին օրենքը: ՀՀ, 23.02.00

Գ

ԳԱ* [գիտությունների ակադեմիա] — 1935 թ. բացվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղը: ՀԿ, 25.02-3.03.00

ԳԱ* [Գլխավոր ասամբլեա] — Իսկ այն բանից հետո, երբ ՄԱԿ—ի ԳԱ օրակարգ է մտել հարցը .… ՀԺ, 02.03.07

ԳԱԱ [Գիտությունների ազգային ակադեմիա] — ԳԱԱ—ն պիտի լինի երկրի ղեկավարության պաշտոնական խորհրդատուն: Առ, 15.02.00 | Ձևավորվել է ԳԱԱ նոր նախագահության կազմ:    ՀՀ, 15.04.00  

ԳԱԶ/Գազ [Գորկու ավտոմոբիլային գործարան. այդ գործարանի արտադրած մեքենայի մակնիշը] — ГАЗ (ռուս․) — Горьковский автомобильный завод | «Գազ»-ի առևտրական մակնիշով ամենագնացների արտադրությունը կսկսվի 2000 թ. հունվարից:   Ն, 5.11.99

ԳԱԹ [Գրականության և արվեստի թանգարան] — Փաստաթղթերը պահվում են Երևանի ԳԱԹ—ի Շուշանյանի արխիվում: Ա, 19.02.00

ԳԱԻ (անհնձ.) [պետավտոտեսչություն] — Տե՛ս  ՊԱՏ: | ԳԱԻ—ն լավ գործեր է անում, բայց հաճախ համը հանում է: ՀԵ,2000,1, էջ 51:

ԳԱԿ [Գեղագիտության ազգային կենտրոն] — ԳԱԿ տնօրենը հաճույքով անդրադարձավ դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում բացված ցուցահանդեսին:   ՀԱ, 20.04.00

ԳԱՁ [գիտաարտադրական ձեռնարկություն] — Կաբելային տեխնոլոգիական սարքավորումների ԳԱՁ տնօրենն ուներ կոնկրետ առաջարկ:   Ա, 20.04.00

ԳԱՄ [գիտաարտադրական միավորում] — Փորձ է արվում «վերակենդանացնել» «Նաիրիտ» ԳԱՄ—ը: ՀՀ, 17.11.99

ԳԱՄԿ [գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն] — Սերտորեն համագործակցում է Տավուշի ԳԱՄԿ—ի հետ: Ագ, 26.09.00

ՀՀ լեզվի կոմիտե