Ռոբոտը գնում է Բեն Բրաունի պատկերասրահ Մեյֆեյրում։ Հնարավորություն կա ձեռք բերելու սեփական դիմանկարը, որը ձեզ համար կնկարի ռոբոտը:
Նկարիչներ Ռոբ և Նիք Քարթերները բացել են իրենց հերթական ցուցահանդեսը Բեն Բրաունի պատկերասրահում։
Նրանք գիտակցում են, որ ռոբոտները վտանգ են ներկայացնում շատ աշխատողների համար, բայց և այնպես ուսումնասիրում են ռոբոտների հնարավորությունները՝ օգտագործելով գերմանական ռոբոտաշինական առաջատար տեխնոլոգիաները (KUKA):
Հեյդին (Heidi), ինչպես արվեստագետներն անվանում են իրենց ռոբոտին, կարող է վրձինն ընկղմել 50 տարբեր ներկերի տարաներից մեկի մեջ, քամել կաթիլները, հետո շրջվել դեպի կտավը, որտեղ նա կարող է կառավարել յուրաքանչյուր վրձնահարվածի ուղղությունն ու երկարությունը՝ իր իմացած հմտություններով։
Նա նաև նկարում է պարզ ֆոներ ու կատարում ավելի հաստ ու բարդ վրձնահարվածներ առջևի պլանում։
Պետք է ընդամենը ցույց տալ լուսանկարը, և պատկերասրահում կցուցադրվեն դիմանկարներ, որոնք պատրաստված են Պաբլո Պիկասոյի, Էնդի Ուորհոլի ու Գրեյսոն Պերրիի լուսանկարներից։ Այդ և ձեր դիմանկարները կարժենան 10000 կամ 20000 ֆունտ՝ կախված չափից։
Անգլերենից փոխադրեց՝ Իսրայել Ասրյանը
Նյութի աղբյուր telegraph.co.uk
No Comments