Մերօրյա ֆրանսիական արձակի ամենաինքնատիպ արձակագիրներից մեկի՝ Ժան Էշնոզի «Դաշնամուրի առջև» վեպը միայնակ արվեստագետի հայացքից ծնվող յուրօրինակ մի «Ֆանտազիա-էքսպրոմտ» է: Երկը բեմականացնում է հասարակության և նախախնամության անզիջում հաշվեհարդարը արվեստագետի հետ: Հայտնի դաշնակահար Մաքս Դելմարը ողջերի աշխարհից տեղափոխվում է հանդերձյալ կյանք, որպեսզի կրկին վերադառնա ուրվականակերպ Փարիզ՝ հատուկ նշանակմամբ: Մինչ սրընթաց գործողությունները նյարդային դողով հաջորդում են իրար՝ ստեղներից պոկվող տակտերի սահունությամբ, պատումի լուսանցքներում մի շարք հարցադրումներ են խտանում: Արվեստագետի մենության, հասարակական դերերի պայմանականության մասին այս խորհրդածությունն ի վերջո հանգում է արևմտյան
գրականության թափառող մոտիվներից մեկին՝ քաղաքային դժոխքի պատկերին՝ երկաթե իր քարտեզագրությամբ, դիմազրկման ու կամազրկման տարաբնույթ եղանակներով: Ժան Էշնոզը հայ ընթերցողին ծանոթ է «Ռավել» (2010, Ակտուալ Արտ) և «14» (2014, Նաիրի) վեպերով: