bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahis
Արցախ Գարմար ԳրաԴաշտ

Աննահանջների ողբը

16.11.2020

Անտուն,
Շիվար նորից,
Մարդիկ պայքարն ուսին տարան,
Եվ քայլեցին տխուր,
Եվ քայլեցին վստահ,
Ինչ էր երկիրն ուզում,
Ինչու մեզ չի լսում։
Աղաղակ է ու ցավ,
Մեկը քեզ ուրացավ,
Բայց հազար ու հազար,
Որ աննահանջ են միշտ`
Քեզանով են ապրում։
Երկի՛ր, գիտես՝ հեշտ չէ
լսել միմյանց, երբ սոխակի երգը
Համազարկն է փոխել,
Եվ թվեր են գրվում,
Եվ ասում են չկան
Նրանք, որ քեզ կյանքից շատ սիրեցին։

Երկի՛ր,
Մայրերը, որ ողբ ունեն
Քեզ այնպես են զգում,
Ինչպես վաղուց հատված ձեռքը…
Երկի՛ր,
Անտուն
Շիվար նորից,
Քարավաններ եկան,
Որ քեզ գրկեն մի պահ
Ու դառնան տուն։
Ասում են`
Պատերազմ է ահեղ,
Հայրը որդու դին է փնտրում,
Մարդիկ կորուստների մասին
Լոկ թվեր են գրում…
Ինչու չեմ զարմանում երկի՛ր,
Որ դու մեզ չես լսում …

Կարեն Մարդանյան (Գարմար)

No Comments

Leave a Reply