maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ardi.am Թանգարան

   Բնական ապակու ծագումը և կիրառումը

17.06.2022

2021 թվականի մայիսի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր խորհուրդը հաստատեց Ապակու միջազգային հանձնաժողովի (ICG), Ապակու ասոցիացիաների համայնքի (CGA) և ICOM-Glass-ի համատեղ որոշումը, որով ՄԱԿ-ը 2022 թվականը հայտարարեց Ապակու միջազգային տարի: Նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ապակու մասին, ներկայացնել դրա դերը մեր կյանքում՝ քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց։ Նաև նշել ապակու անցյալը, ներկան և ապագան՝ մինչև 2030թ.:

ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համահունչ՝ ՀՀ  ԳԱԱ  ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը կազմակերպել   է  «Բնական ապակու ծագումը և կիրառումը» խորագրով ժամանակավոր ցուցադրություն. այն կգործի մինչև հունիսի 30-ը: Այդ թեմայով պարբերաբար կլինեն դասախոսություններ, ինչպես նշեց թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը:

Հայաստանի հարապետությունը հարուստ է  հրաբխային ապակու հանքավայրերով:  «Սատանի եղունգ», «սատանի քար». դեռ անտիկ դարաշրջանում այդպես են անվանել մեր նախնիները սև, դարչնագույն, մոխրագույն, խեցենման կոտրվածք ունեցող ապակենման հրաբխային քարը, որից պատրաստել են որսորդական և կենցաղային տարբեր գործիքներ:

«Հայաստանի հրաբխային ապակին» թեմայովզեկուցում ներկայացրեց Գայանե Գրիգորյանը: Նա նշեց, որ Հայկական բարձրավանդակի ամբողջ տարածքը, սկսած Վանա լճից մինչև նրա արևմտյան սահմանները, ներառյալ Արարատը, Սիփանը, Թոնդուրեկը և Հայաստանի այժմյան տարածքը, ծածկված են նորագույն` պլիոցեն-չորրորդական հասակի ամենատարբեր հրաբխային քարատեսակներով՝ օբսիդիաններ, բազալտներ, անդեզիտներ, տուֆեր, ֆելզիտներ: Վերջիններս կազմում են Հայաստանի այժմյան տարածքի շուրջ  2/3 մասը: Այստեղ գրանցված 550-ից ավելի տարբեր կազմի հրաբուխների շարքում ընդամենը 16-ն են, այսպես կոչված, «թթու» հրաբուխներ, որոնք ժայթքել և արտավիժել են ռիոլիթ-դացիտային կազմ ունեցող լավաներ, օբսիդիաններ, պեռլիտ և պեմզա: Այդ հրաբուխները, մյուս բոլոր հրաբուխների հետ մեկտեղ, հարում են Հայաստանի երիտասարդ հրաբխային գոտուն, որը ձգվում է տարածքի հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք: Դրանք են` Արտենիի համալիրը, Մեծ և Փոքր Արտենիները (Արագածի հարավ-արևմտյան ստորոտում), Հատիսը (Շամիրամալեռ), Գութանսարը (կենտրոնում), Ջրաբերի հանքավայրը, Սպիտակասարը և Գեղասարը (Գեղամա լեռներում), Խորափորը (Վարդենիսի լեռներում), Բազենքը, Մեծ, Միջնեկ և Փոքր Սատանաքարերը, Մեծ և Փոքր Սև քարերը (Սյունիքի բարձրավանդակում):

Գայանե Գրիգորյանի զեկուցումից տեղեկանում ենք, որ ապակու գործնական նշանակությունն աճել է դարերի ընթացքում, քանի որ այն առաջին անգամ ստեղծվել է մարդու կողմից չորս հազարամյակ առաջ: Հին ապակե տարաները, պատուհաններն ու վիտրաժները այժմ գոյակցում են նոր բարձր տեխնոլոգիական արտադրանքների հետ, որոնք ներառում են, օրինակ, օպտիկական մանրաթելեր, բարակ թաղանթներ, մետաղական, կենսաակտիվ և հիբրիդային օրգանական-անօրգանական ակնոցներ, ամորֆ սառույցներ կամ ամբողջովին պինդ վիճակում գտնվող մարտկոցներ: Առաջին հայացքից ոչնչով չհրապուրող սև քարն ունեցել է նաև մեծ դեր հավատալիքների և գուշակության ասպարեզներում: Այն համարել են ամենազոր, մոգական քար: Համարվել է, որ օբսիդիանն իր մեջ կրում է դրական էներգետիկ ներուժ, ուստի այն օգտագործվել է պաշտամունքային արարողություններում: Այն դիտվել է իբրև զգուշության քար, որը մարդկանց պահպանում է ճակատագրական, սխալ և անվայել գործողություններից:

Նախաձեռնության շրջանակներում «Ապակին հայկական կենցաղում և արվեստում» թեմայով զեկուցումով հանդես է եկել ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանը: 

Զեկուցման մեջ խոսվում է Դվինի ապակեգործության մասին: Հայտնի է, որ Դվին մայրաքաղաքը հիմնադրվել է Հայոց Խոսրով Գ Կոտակ արքայի գահակալության տարիներին (330-338թթ.): Այն կարճ ժամանակահատվածում դառնում է ոչ միայն Հայաստանի քաղաքական և տնտեսական նշանավոր կենտրոններից մեկը, այլև միջազգային տարանցիկ առևտրի խաչմերուկ: Այս հանգամանքով է առաջին հերթին պայմանավորված եղել արհեստների և առևտրի կտրուկ վերելքը: Արհեստներից հատկապես զարգացած էին ապակեգործությունը, դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, խեցեգործությունը: Վերջինս, անընդհատ կատարելագործվելով, իր զարգացման բարձրակետին է հասել XI-XIII դարերում:

Գտածոներ Դվինից, Սարդարապատի թանգարանի հավաքածու

Բանախոսը փաստում է, որ ապակեգործության վերաբերյալ գրավոր վկայություններ մեզ հասել են դեռևս միջնադարյան աղբյուրներից: Այդ տեղեկություններից պարզ է դառնում, որ քաղաքի արհեստավորները ընդօրինակել և կատարելագործել են հելլենիստական ապակեգործության լավագույն ավանդույթները: Զեկուցումից տեղեկանում ենք, որ Դվինի պեղումների ընթացքում հայտնաբերված հարուստ ապակյա իրերի նմուշները պատրաստված են եղել տարբեր գույնի և որակի բազմերանգ ապակուց, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք ունեցել են տեղական ծագում: Առավել շատ հանդիպել են կանաչ և մուգ կանաչ գույնի ապակյա իրեր: Ցուցադրված ապակյա անոթները, ըստ ուսումնասիրողների, պատրաստված են եղել տարբեր եղանակներով. առավել հաճախ հանդիպել են ազատ փչման տարբերակով պատրաստված իրեր: Հատկանշական է այն, որ բարձր ջերմաստիճանում ապակին ձուլել և մամլել են, իսկ առավել ցածր ջերմաստիճանի պայմաններում` ձգել և կտրել:

Ժամանակակից ապակեգործություն, Սարդարապատի թանգարանի հավաքածու

Երկրաբանական թանգարանի ժամանակավոր ցուցադրության մեջ ներառված են ապակե 28  ցուցանմուշ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի պահուստային ֆոնդից,  «ԳԱՊԵՔՍ» ապակե իրեր և կոնստրուկցիաներ արտադրող ընկերության գեղարվեստական արտադրանքից, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների աշխատանքներից, շինանյութ արտադրող «Ծիածան» ձեռնարկության ապակե արտադրանքներից։

 «ԳԱՊԵՔՍ»-ի ցուցանմուշներից

Անմասն չեն մնացել նաև Գեղանիստի դպրոցում գործող  Էկոթիմի աշակերտները, որոնք այցելուներին ներկայացրել են «Թափանցիկ և տեսանելի» թեմայով զեկուցումներ:

Նաև շատ  հետաքրքիր էր «Հանդիպում գիտնականի հետ» նախաձեռնությունը. պետրոլոգ, երկրաբանական գիտությունների թեկնածու Ղազար Գալոյանը «Հրաբխային ապակին մանրադիտակի տակ» թեմայի շրջանակներում մանրադիտակի տակ այցելուներին ցուցադրեց համապատասխան նմուշներ և մեկնաբանեց դրանք:

Ղ. Գալոյանը՝ այցելուների հետ

«Ապակու կիրառումը զարդարվեստում» շարքը ներկայացնում է զարդագործ դիզայների Լիլիթ Ավետյանի LIAVET աշխատանքները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում այցելուների շրջանում։

Լիլիթ Ավետյանի աշխատանքը

Կրկին նշենք, որ ցուցադրությունը գործելու է մինչև հունիսի 30-ը:

Ardi.am

No Comments

Leave a Reply