maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Դիանա Համբարձումյանի կանխասացություն-վեպը

14.02.2022

Դիանա Համբարձումյանի «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպը աշխարհի կործանման և արարումի նորօրյա պատում է: Գրողը մարգարե է, գիրքը՝ կանխասացություն: Մինչև Քովիդն ու պատերազմը կթակեին մեր դռները, Դիանա Համբարձումյանը հնչեցրել է դրանց մոտալուտ լինելու ահազանգը: 

Վեպում պատկերված է կործանված աշխարհը: Կործանված, ջրատակ եղած աշխարհից, սակայն, Նոյյան տապանի հանգույն, փրկվել են անկրոնչելի մասունքներ՝ Նարեկացու «Մատյանը», Չարենցի պոեզիան, հայոց լեզուն:

Կործանումը պատճառաբանում է, իհարկե, գրողը. Երկիր մոլորակի վրա կուտակված ատելության, մաղձի, նաև՝ հուսահատության հետևանք է այն: Հետևաբար, վերապրումը պիտի լինի սիրո ուժով, Աստծու հրաշքով, որին որոնելու գործին են լծված Քննողն ու Նայողը:

-Եվ եթե, այնուամենայնիվ, կործանված է աշխարհը, ինչո՞ւ չարձանագրել այդ կործանումի դրական հետևանքները,- ասես հարցնում է հեղինակը և իր իսկ հարցի պատասխան-հավաստիացումները շարադրում վեպում:

Կործանված աշխարհում կա կենսական մի օազիս՝ կանաչ մարգագետինը, որի հմայքը պահպանելուն է ուղղված վեպի հերոսների ջանքը:

Գրողը գծում է անկյանքությունից կյանք վերադառնալու երթուղին՝ հոգեբուժարան-դպրոց-բանտ-եկեղեցի-գերեզմանոց: Ինչո՞ւ գերեզմանոց: Որովհետև այստեղ են հանգչում մարդկության ամենաթանկ հիշատակները, որոնք չեն կարող կորչել ոչ մի աշխարհավերումի պարագայում:

Եվ, ի՞նչ խոսք, հայ գրողը նախևառաջ գրում է իր երկրի մասին, իր ազգի համար, իր երազանքի բույնը հյուսում իր բաժին աշխարհի ծիրում: Եվ ուրեմն, Դիանա Համբարձումյանը վսահեցնում է՝ եթե անգամ օվկիանոսներն ափերից դուրս են եկել ու հեղեղել Երկիր մոլորակը, միևնույն է, հայերը, մի բռունցք դարձած, կստիպեն փակել Ամուլսարի ոսկու հանքն ու պահպանել նոր աշխարհի պորտալարը դարձած կանաչ մարգագետնի հմայքը:

Այս հմայքին հաղորդակից լինելու և նոր աշխարհարարումի անխուսափելիությանը հավատալու բանալի է տալիս Դիանա Համբարձումյանը «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպում, որից մեկ հատված ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Կարինե Ռաֆայելյան

Կանաչ մարգագետնի հմայքը

(հատված)

Պարունակ հինգ

Սուրահ

1

Րոպեներ առաջ չարն իր ոտքով եկել հասել էր աշխարհի ծայրը, որ հրաժեշտ տար աշխարհին։ Սկզբից ի վեր չարը բնավորվել էր աշխարհի ծակուծուկերում, որպեսզի սխալմամբ իր երկվորյակ եղբորը թույլ չտար միայնակ իշխել մարդկանց երկրում։ Եվ վստահ ու հաղթ վարգելով աշխարհով մեկ՝ թույլ չտվեց։

Ասենք՝ Երկիր մոլորակի վրա մի հեռու տափաստանում ամառվա շոգ շոգին ծառն ու թուփը պապակ սպասում են՝ անձրևի մի սառը կաթիլ թավալգլոր հոսի իրենց սաղարթներն ի վար, ցողունն ի վար, արմատն ի վար, վար-վա՜ր, բայց արի ու տես, որ դավադիր քամին, քնքշորեն շոյելով ամպերի գանգուրները, ծվեն-ծվեն է անում նրանց հոծ շարքերը, ու անձրևը դառնում է սև աղվես, իսկ նրա սառը կաթիլը աշխարհի ամենաթանկ ադամանդով անգամ չես գնի։

Կամ էլ ասենք՝ մի հետամնաց, հետ ընկած երկրում մի անհայտ մարդ անհույս սպասում է, թե որտեղից մի լույս կբացվի, ով իր մաշված սիրտը նորոգող բժշկին փող կտա, որ կյանքը մի քանի տարով երկարի, որ երեխաներին ոտքի կանգնեցնի, նոր սրտից ձեռք քաշի ու իսպառ հանձնվի։ Բայց արի ու տես, որ լույսը ոչ միայն չի բացվում, այլև եղած չնչին հույսը՝ վիրահատման պատրաստվող բժիշկը, կաթվածահար է լինում, երբ Փարիզի օդանավակայանը ցնցած ահաբեկչության զոհերի թվում քսանիննամյա որդու` Խեյրեդին Սահբիի անունն են հայտարարում։ Որդին Սորբոնի համալսարանի մագիստրոս էր, վիրտուոզ ջութակահար, որին համալսարանի ռեկտորը կսկիծով էր հիշում. «Ալժիրցի Խեյրեդինը Փարիզ էր եկել երաժշտական հմտությունները կատարելագործելու նպատակով և լիովին ներգրավվել էր Սորբոնի համալսարանի ավանդական երաժշտական խմբերի աշխատանքներում»։

Օրն ուրբաթ էր` 2015 թվականի նոյեմբերի 13-ը։ Խեյրեդինը ճաշում էր «Փոքրիկ Կամբոջա» ռեստորանում, երբ մի մարդ կտրեց-անցավ ճանապարհն ու անակնկալ կրակահերթ բացեց ռեստորանի ուղղությամբ։ Այդ հետո միայն ցավից ու վախից աղավաղված դեմքով ականատեսները կպատմեն, որ հարյուրից ավելի փամփուշտ կրակեցին չարաբաստիկ երեք րոպեի ընթացքում, որ տասնհինգ անմեղ մարդ սպանվեց ու տասնհինգ անմեղ մարդ ծանր վիրավորվեց ռեստորանում ու բարում համեղ ուտեստներ ու նրբախորտիկներ, քիմքը շոյող խմիչքներ վայելելիս։ Տասնհինգ սպանվածներից մեկը բժշկի որդին էր, իսկ բժիշկը միակն էր այն անհայտ մարդու կյանքում, որն անհուսորեն սպասում էր հրաշքին։ Հրաշքներ չեն լինում անհույսների կյանքում, իսկ մահը պատեհ-անպատեհ դարպասում է բոլորին՝ առանց ծանուցելու կամ նշան անելու, գրոհում է անկոչ հյուրի պես ու հասնում ուզածին։ Անվարան, առանց աչքը թարթելու, առանց խղճի խայթի, կտրուկ ու դիպուկ կրակոցներով հասնում է թիրախին։ Շղթան միշտ փակվում է։ Ինչպես կյանքը կիսատ-պռատություններ չի հանդուրժում, այնպես էլ մահն իր սկսած գործը միշտ ավարտին է հասցնում։   

Մարդիկ նայում են ու չեն տեսնում չարը, քանի որ այն քչերին է տեսանելի, օրինակ՝ Եղջերավորին։ Առաջին անգամ, երբ Եղջերավորը, սովորական երկփողք տաբատը հագին, գլուխը ուսերի արանքում ցից պահած, քայլում էր Երկիր մոլորակի գլոբուսի վրա առանձնահատուկ խնամքով նշված մայրցամաքներից մեկի հազարավոր քաղաքներից մեկի բազմաթիվ փողոցներից մեկն ի վեր, հանկարծ զգաց, որ ինքը տեսնում էր մի բան, ինչը չէր տեսնում կողքով սուրացող ավտոբուսի վարորդը, կանգառից քիչ այնկողմ՝ բանջարեղենի խանութում ձմերուկ կշռող վաճառողուհին, բնակելի շենքի առաջին հարկը գրաված վարսավիրանոցի ջահել վարսահարդարը և դիմացի մայթին ծանրումեծ վեր խոյացող ծննդատան երկրորդ հարկի առանձնասենյակում ծուլորեն մեկնված ծննդկանը։ Նրանցից ոչ ոք չէր տեսնում չարին։ Ոչ ոք չէր տեսնում, որ աշխարհի գոյությունը մազից էր կախված, որ աշխարհն ամեն վայրկյան ավելի ու ավելի էր ժամանակավրեպ դառնում, որ մարդկությունը կորցնում էր նորարարության հանդեպ ունեցած երբեմնի հիացմունքը, որ մարդ լինելն այլևս հերոսության, քաջության, համարձակության ու հանդգնության հոմանիշը չէր, որ ապրելն արդեն արկածախնդրություն էր, իսկ լինելը ո՛չ կամք էր, ո՛չ էլ ցանկություն։ Վաղո՜ւց, շա՜տ վաղուց ամեն բան ուրիշ էր, ու Եղջերավորն առաջինն էր կամ առաջիններից մեկն էր, որ տեսավ այդ ուրիշը։ Եղջերավորն առաջին անգամ հասկացավ, որ եղջյուրները հենց դրա համար են աճել իր գլխին, որ ալեհավաքի պես բռնեն ու ամբարեն աշխարհի նրբագույն էներգիաներն ու զգուշացնեն գալիք արհավիրքի մասին։

Եղջերավորն զգաց, որ շուրջը նվազող էներգիան լիովին քայքայում էր ոչ միայն իր մարմինը, այլև միտքը, այլև հոգին։ Ձեռքերն ու ոտքերը թափահարում էր պարողի առույգությամբ՝ հուսալով արթնացնել իր քնած էներգիայի հոսքը, անգամ ափերն իրար տրվեցին անմոռաց, աչքերը փակվեցին, շրթունքներն ինչ-որ բառեր մրմնջացին, Եղջերավորը նստեց բանուկ փողոցի մայթեզրին, ոտքերը վեր ձգեց ու խաչեց, գլուխը փոքր-ինչ հետ գցեց և լուռ անշարժացավ։ Ուղևորներն ու հետիոտնները հպանցիկ հայացք էին նետում մեդիտացիայի շնորհիվ շրջապատից վերացած ու բոլորովին այլ՝ զուգահեռ աշխարհում հայտնված Եղջերավորի վրա, բայց նրանցից ոչ ոք կանգ չէր առնում, չէր հարցուփորձում, օգնություն չէր առաջարկում, քանզի բոլորն էլ վստահ էին, որ իրենք նույնպես պետք է հետևեին անծանոթի օրինակին՝ ժամանակակից կյանքի սոդոմ-գոմորը հաղթահարելու և անհավասար մարտում գոնե ժամանակավոր փոքրիկ հաղթանակներ տոնելու նպատակով։           

Մինչդեռ Եղջերավորը, խոր խոկումների մեջ, դեռ անկարող էր իրականություն վերադառնալ ու քաղաքավարությունից դրդված՝ հրաժարվել համաքաղաքացիների բարեգործությունից, եթե, իհարկե, նրանց ձեռքի գոնե ճկույթը շարժվեր ու պարզ ակնարկ աներ՝ օգնության անպատեհությունն ու անպարկեշտությունը շեշտելով։ Իսկ զուգահեռ իրականության մեջ հայտնված Եղջերավորը միայնակ փորձում էր թացն ու չորն իրարից զատել՝ մտքի ուժով ճամփորդելով հեռավոր գալիք ժամանակներ ու թռչող գորգին նստած կամ ժամանակի մեքենայում պառկած՝ հետ սլանալ ու հասնել անցած-գնացած այն ժամանակը, երբ աշխարհում ապրող նրա ապուպապը ոչ միայն մեդիտացիայի մասին գաղափար չուներ, այլև մեդիտացիա անելիս հավատացած էր, որ վերին ուժերի հետ մենամարտելն իր ամենօրյա կանոնարկված կյանքի պարտադիր պայմանն էր, որի անունն ինչ ուզում եք, դրե´ք, քանի որ ինքը չէր նախաձեռնողն ու կնքահայրն այդ մենամարտի, որ անունն էլ հեշտ ու սահուն ու անգիր իմանար։ Ապուպապը գուրու էր, դե, իհարկե, ինքը չգիտեր, որ գուրու էր, բայց գուրու էր։

Մարդու մեջ քնած ունակություններ կան, որ հայտնի չէ, թե որ ապուպապն է պահ տվել նրան, բայց դրանք մի օր գլուխ են բարձրացնում ու ձայն տալիս տիրոջը՝ ականջների մեջ զնգացնելով անծանոթ ծանոթի կանչը. «Ե՛լ ու շարժվի՛ր։ Հապաղելը մահ է։ Ե՛լ ու գնա՛, որ հասնես։ Կհասնե՛ս»։  

No Comments

Leave a Reply