maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կարինե Ռաֆայելյան ՄարզաԴիտակ

Գերված սրբավայր. Կոթիի Սուրբ Սարգիս եկեղեցին

30.01.2020

Ազգամիջյան հակամարտությունները ոչ միայն խլում են մարդկային կյանքեր, խեղում մարդկային ճակատագրեր, այլև ծանր հետևանքներ ունենում պատմամշակութային հուշարձանների կենսագրության վրա:

Տարիներ առաջ Տավուշի մարզում լսել էի մի հուզիչ պատմություն Կոթի գյուղից ոչ հեռու՝ բարձր լեռան գագաթին կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցու մասին, որը անհիշելի ժամանակներից մինչև արցախյան պատերազմի օրերը եղել է հայաստանցիների, ինչպես և Հայաստանի հարևան տարածքներում բնակվող քրիստոնյաների պաշտելի, հրաշագործ սրբատեղին: Մարդիկ տարին երկու անգամ՝ Սուրբ Սարգսի տոնին և ամռանը, երբ ճանապարհը պակաս դժվարանցանելի է եղել՝ այստեղ են եկել ուխտի՝ հավատացած, որ զորավոր եկեղեցին կազատի ծանր հիվանդություններից ու կիրականացնի նվիրական երազանքները:

Արցախյան պատերազմի օրերից ի վեր՝ սրբատեղին դարձել է անմատչելի հայերի համար, քանի որ դեռևս խորհրդային տարիներին՝ 1920-ականներին գծված սահմանի համաձայն՝ այն հայտնվել է Ադրբեջանական ԽՍՀ տարածքում: Այդ շրջանում ընդունված կարգախոսների համատեքստում բոլշևիկյան ղեկավարությունը որևէ զանզանություն չի դրել Հայաստանի և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների սահմանազատումների միջև, որովհետև ընդունված էր մտածել, թե բոլորիս համար սահմանը ձգվում է Խորհրդային Միության մեկ ծայրից մյուսը, որ մենք լայնարձակ հայրենիքի ազատ քաղաքացիներն ենք և կարող ենք մեզ տիրոջ պես զգալ այդ  լայնարձակության ցանկացած կետում: Այդպե՞ս էր արդյոք, թերևս: Բայց խորհրդային կայսրության փլուզումից հետո պարզ դարձավ այդ անհաջող մոգոնված հովվերգության սնանկությունը, և հայերիս պաշտելի սրբավայրը հայտնվեց թշնամու սահմանում:   

Այս պատմության հետքով էլ գտանք Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանին, որին խնդրեցինք լույս սփռել մեր ունեցած տեղեկության վրա և հաղորդել այլ մանրամասներ հայկական եկեղեցու անցյալի ու ներկայի մասին:

Ս. Սարգիսը գտնվում է Գագ լեռան գագաթին՝ Կոթի գյուղից մոտ 8 կիլոմետր դեպի արևելք:

Այն՝ որպես սրբավայր, հիմնադրել է Մեսրոպ Մաշտոցը: Վերջինս Սուրբ Սարգիս Զորավարի մասունքները (ըստ բանավոր անավդազրույցների՝ ծնոտը) բերել է Հայաստան և Գագ լեռան գագաթին հանձնել հողին: Փայտաշեն խաչ է տեղադրել շիրմաթմբի վրա և այդպես ստեղծել սրբատեղի: Հետագայում (ըստ ենթադրությունների՝ 12-րդ դարում) այդտեղ կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցու հարևանությամբ նաև մատուռ է կառուցվել: Ավելի ուշ՝ 19-րդ դարավերջին, եկեղեցին վերանորոգվել է կոթեցի Արզուման Տեր-Սարգսյանի ձեռամբ: Եկեղեցու մուտքի վերին մասում եղել է քարե արձանագրությունը, որ վկայել է այդ մասին:

Ադրբեջանցիների ձեռքն անցնելուց հետո համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում կոթեցիները ցավով նկատել են, որ այդ հայատառ արձանագրությունը քերված-ջնջված է: Սակայն սրանով չեն բավարավել մեր վայ-հարևանները. որոշ ժամանակ անց հայտնվում են նոր լուսանկարներ, որոնցում հիշյալ քարը լինում է կոտրտված, իսկ ավելի ուշ արված լուսանկարներում այն իսպառ բացակայում է:  

Լուսանկարները պաշտոնական կայքերում չէ, որ տեղադրվում են. կոթեցիները ուշի ուշով հետևում են իրենց թանկ մասունքի ճակատագրին, և համացանցում հայտնված պատահական սիրողական լուսանկարներն են նրանց տեղեկության աղբյուրը:   

Բնականաբար, ադրբեջանցիները չեն կարող մեր սրբավայրը վերագրել իրենց, այն քրիստոնեական եկեղեցի է, բայց կոնկրետ հետքերը վերացնելու հարցում ամեն ինչ անում են:

«Այս պահին եկեղեցին ամբողջությամբ ավերված չէ, ավելի շատ մատուռն է վնասված: Հավանաբար այնտեղ տեղակայված է համառակորդի հենակետը, և մեր եկեղեցին ծառայում է պատսպարվելու տարածք ադրբեջանցիների համար: Երևի համոզված են, որ մենք երբեք մեր սրբավայրի վրա հրետակոծություն չենք անի, և հենց այդ պատճառով է, որ չեն ավերում ամբողջությամբ,- կարծում է Ֆ. Մելիքյանը և հավելում,- ես փառք եմ տալիս Աստծուն, ինչ-որ տեղ էլ զարմանում, որ խորհրդային շրջանում, երբ համատարած ավերվում էին սրբատեղիները կամ վերածվում պահեստների, այս եկեղեցին չի ավերվել»:

Եկեղեցին շրջապատված է գետնափոր զորանոցներով, որոնք փորված են գրունտային շերտի մեջ: Դրանք կառուցվել են 20-րդ դարասկզբին՝ նախախորհրդային ժամանակներում, երբ ընթանում էին հայ-թուրքական արյունալի ընդհարումները: Այդ դիրքերից են թշնամու վրա կրակ արձակել մեր հայրենիքի զինյալ պաշտպանները՝ չկասկածելով հավանաբար, որ իրենց պաշտպանական կառույցը մի օր ծառայելու է հենց թշնամուն:   

Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ մինչև հայ-ադրբեջանական հակամարտությունը հուշարձանագետ Սամվել Կարապետյանը քար առ քար չափագրել է Կոթիի Սուրբ Սարգիսը, և հիմա դրա շնորհիվ կարելի է մեկ այլ վայրում նույնությամբ վերականգնել եկեղեցին:

-Որպես սահմանամերձ համայնքի ղեկավար, որպես հայ մարդ՝ հույս ունե՞ք, որ երբևէ կբացվի դեպի նվիրական սրբատեղի տանող ճանապարհը, և հայ ուխտավորները կունենան այնտեղ կրկին լինելու բարեբախտությունը,- հարցնում ենք Ֆ. Մելիքյանին:

-Որպես հայ մարդ, որպես հայ քրիստոնյա, որպես մեր եկեղեցու հետևորդ՝ համոզված եմ, որ կգա օրը, երբ մենք կրկին մեր եկեղեցու տերը կլինենք և կգնանք այնտեղ ուխտի: Հիմա էլ կտրված չենք մեր եկեղեցուց, այն մեր տարածքից տեսանելի է: Բայց հիմա մշտադիտարկում ենք հեռադիտակով:

Լուսանկարները մեզ է տրամադրել Ֆելիքս Մելիքյանը

Կարինե Ռաֆայելյան
Երևան-Կոթի-Երևան

No Comments

Leave a Reply