maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ardi.am ՄարզաԴիտակ

Հաղթահարելով ճգնաժամը․ Տավուշյան գունապնակ

27.02.2022

«COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» սոցիալ-հոգեբանական ծրագրի շրջանակում օրերս ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ Տավուշի սահմանամերձ շրջանների երեխաների աշխատանքների երկօրյա ցուցադրություն։ Ծրագրին մասնակցել է 84 երեխա Տավուշի մարզի 7 համայնքներից` Արծվաբերդ, Չորաթան, Նորաշեն, Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշ, Այգեձոր և Չինարի: Ցուցահանդեսի հաջորդ կանգառը Իջևանն է՝  Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանը։ Այստեղ աշխատանքները ցուցադրվել են փետրվարի 26-27-ը։

Ծրագրի հոգեբան Նարե Գրիգորյանը  ardi.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսը ծրագրի վերջին հատվածն է, իսկ բուն ծրագիրը մեկնարկել է  2020-ի ապրիլից, այցերը սկսվել են հունիսից, վերջին այցը եղել է հոկտեմբերին։ Երեխաների հետ աշխատելիս՝ մասնագետները կիրառել են հոգեբանական տարբեր տեխնիկաներ արվեստի տարրերով, որոնք ուղղված էին երեխաների կողմից իրենց ապրումների, հույզերի, մտքերի ու հարցադրումների ձևակերպմանն ու ազատ արտահայտման խրախուսմանը:

Հոգեբանը նշեց նաև, որ իրենց աշխատանքներում երեխաները պատմում են հիմնականում պատերազմի մասին, նաև քովիդի։  «Ի՞նչ է տալու այս ծրագիրը իրենց՝ փոքրիկ ստեղծագործողներին և ի՞նչ կարող է տալ դիտողին, հանրությանը» հարցին ի պատասխան՝ ասաց, որ ծրագիրը երեխաներին տվել է  ինքնակարգավորվելու, ճգնաժամային իրավիճակը, սթրեսը հաղթահարելու որոշակի հմտություներ։ Իսկ  հանրությունը կծանոթանա Տավուշի սահմանամերձ շրջանում բնակվող երեխաների համար ակտուալ հոգեբանական խնդիրներին։ Նարե Գրիգորյանը հավելեց, որ ծրագրի շրջանակում  վերապատրաստում են  հոգեբանների։ Ապրիլին կավարտվի նրանց հետ աշխատանքը։ Մշակելու են  ծրագրի շարունակությունը, որտեղ ներառված են լինելու հենց մարզի վերապատրաստված հոգեբանները։

Հավելենք, որ ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը՝ «ՏԵՂ» հիմնադրամի «Պահապան բարեգործական հիմնադրամի» հետ համագործակցությամբ: Ծրագրին ակտիվորեն աջակցել են համայնքային կառավարման մարմինները:
Ardi.am

No Comments

Leave a Reply