maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Երաժշտություն Կարինե Ռաֆայելյան

«ՀԱՅԱ»-ն՝ երևանյան գիշերներում

01.07.2022

«Երևանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնը երկար կմնա հայ և Երևանում հյուրընկալված օտարազգի երաժշտասերների հիշողություններում:

Երևանյան գիշերներում թևածող համաշխարհային մեծության երաժիշտների հիթերը առանձնակի խորհուրդ են ստանում համերգային յուրօրինակ հարթակ դարձած Հրազդան մարզադաշտի նորացված համապատկերում:

Երբ միջազգային նշանակության աստղերի համերգաշարի մեկնարկից առաջ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը պատմում էր սպասվող երաժշտական իրադարձության բացառիկության մասին, դժվար էր պատկերացնել, որ այն լինելու է իսկապես աննախադեպ վառվռուն ու ներկայանալի՝ այս բառի ամենալայն իմաստով:

Երևանյան հանդիսատեսն արդեն հասցրել է վայելել Զազի համերգը՝ առաջինը երաժշտական հրավառության շղթայում: Ֆրանսիացի աստղի՝ արդեն ծանոթ ու սիրելի երգերը արտասովոր-տպավորիչ երանգով փայլեցին հայկական դուդուկի մեղեդիների զուգորդմամբ: Կամո Սեյրանյանի և Զազի «երկխոսությունը» այնքա՜ն հայկական էր, բայց և այնքա՜ն ընկալելի Հրազդան մարզադաշտում համերգը վայելող արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

Զազը ոչ միայն իր երգով, այլև հեգելով հայերեն կարդալու ճիգով մերձեցավ հայ հանդիսատեսին և դարձավ առավել հարազատ: Թեև նրա հանդեպ հարազատության զգացմանը հիմք էր դրել մեր հավերժական լեգենդ Շառլ Ազնավուրը: Համերգին նախորդած մամլո ասուլիսի ժամանակ Զազն ինքն էլ նշեց, որ Հայաստանում գտնվելը առանձնահատուկ պատասխանատվություն է իր համար, քանի որ Հայաստանը Շառլի հայրենիքն է: Նաև խոստովանեց, որ իրեն անսահման ոգևորել և հուզել է իր հանդեպ մեծ շանսոնիեի ջերմ վերաբերմունքը:

Ի դեպ, «ՀԱՅԱ» նախագծի հեղինակները ի սկզբանե վստահեցնում էին, որ փառատոնը նոր էջ է բացելու Հայաստանում զբոսաշրջության խթանման գործում: Զազի համերգը խոսուն վկայությունն էր այն բանի, որ կազմակերպիչների ակնկալիքներն իրականացել էին լիովին:

Նախատեսված է, որ «ՀԱՅԱ»-ն Հրազդան մարզադաշտ է բերելու 30-50 հազար հանդիսատես:

«ՀԱՅԱ»-ն, որ մեկներկեց հունիսի 25-ին, կշարունակվի մինչև հուլիսի 9-ը:

Փառատոնի երկրորդ համերգը կկայանա այսօր՝ հուլիսի 1-ին: Այս անգամ Երևանի հյուրն է աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը: Նրա համերգը կկայանա G-Unit բենդի հետ միասին:

Համերգից առաջ սոցիալական ցանցերում տարածվել էր 50 Cent-ի ողջույնը. «Բարև, Հայաստան, ի՞նչ կա։ Սպասում եմ հուլիսի 1-ին ձեզ համար ելույթ ունենալուն։ Բաց չթողնե՛ք»:

ԵրրորդըLed Zeppelin Symphonic նախագիծն է, որը տեղի կունենա հուլիսի 9-ին:

Լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր թվով ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է Led Zeppelinխմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող պրեմիերային Լոնդոնում:

«ՀԱՅԱ»-ն իր տեսակով նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ:

«ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիր «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի, դրա տնօրեն Սոնա Հովհաննիսյանի և ողջ ստեղծագործական թիմի հաջողությունն արդեն իսկ կասկածի տեղ չի թողնում Զազի համերգից հետո: Կարծում ենք, որ այսօր սպասվող 50 Centի ելույթը ևս մեկ երաժշտական թռիչք կլինի՝ երևանյան գիշերների ջերմ մթնոլորտում:

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply