Կինոյի տանը տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին նվիրված «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի առաջնախաղը։ Նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Լիլիթ Մովսիսյանն է, ռեժիսորը՝ Հրաչ Սիմոնյանը։
Լիլիթ Մովսիսյանի խոսքով` Հովհաննես Չեքիջյանը ֆենոմեն է մեր իրականության մեջ․«Մեր կողքին ապրող քիչ կենդանի լեգենդներ կան և կարծում եմ՝ երիտասարդության համար մեծ բացթողում է նրանց չանդրադառնալը, նրանց հետ չշփվելը, նրանցից չսովորելը»։
Ֆիլմի վերջին հատվածում ներկայացվում է ամիսներ առաջ Գյումրիում տեղի ունեցած հոգևոր համերգը, ինչի համար նկարահանող թիմը միացել էր երգչախմբին։
Ֆիլմի ստեղծագործական խումբը երիտասարդներ են, հիմնականում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ և շրջանավարտներ։
ardi.am
No Comments