ardi.am Ազդագիր Արցախ

Իմ ապագան իմ ձեռքերում է

19.10.2020

Սիրելի՛ պատանի,

Այս ճակատագրական օրերին համայն հայության սիրտն ու միտքը Արցախում են:

Պատերազմող երկրում յուրաքանչյուրն ունի իր հստակ անելիքը՝ Զինվորը սահմանն է պահում, Թիկունքը՝ զինվորին:

Քո անելիքը մեկն է՝ սովորել և հայացքդ ուղղել ապագային: Քո անելիքը ապագայի տեսլականի ստեղծումն է, դրա ՝ հետևողական ու նպատակային իրագործումը:

Եվ , ուրեմն, ի գործ…

ԱՀ ԿԳՄ նախարարությունը ՀՀ մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ գործարկում է «Իմ ապագան իմ ձեռքերում է» ծրագիրը, որի նպատակն է՝ նպաստել

— ապագային միտված պրոակտիվ մտածելակերպի ձևավորմանը
— պատանիների մասնագիտական կողմնորոշմանը

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝
— տեսական, որի ընթացքում հմուտ դասընթացավարերի օգնությամբ ձեռք կբերես անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կընկալես ցանկություն-նպատակ-ծրագիր-արդյունք շղթայի տրամաբանությունը
— գործնական, որի ընթացքում կայցելես տարբեր կազմակերպություններ ու տեղում կծանոթանաս արտադրության գործընթացին:

Ծրագրին կարող են դիմել 9-12-րդ դասարանների արցախցի աշակերտները:

Դասընթացները կկազմակերպվեն 15 հոգանոց խմբերով՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

Ծրագրի առաջին փուլի դասընթացները կկազմակերպվեն հոկտեմբերի 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին:

Ծրագրին մասնակցելու համար գրանցվի՛ր հետևյալ հղումով և սպասիր մեր զանգին:
Հարցերի ու մանրամասների համար՝ 055609912 կամ 097212939:

Ardi.am
Ըստ՝ ԱՀ ԿԳՄ նախարարության լրատվական ծառայության

No Comments

Leave a Reply